Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Սուրեն Մանուկյան։ ՌԵՅՎՆՍՔՈՒԻՆ

10:55, Среда, 06 Апреля, 2022 года
Սուրեն Մանուկյան։ ՌԵՅՎՆՍՔՈՒԻՆ

«...Երեկոն անցավ ջերմ զրույցներով և հասարակ, բայց համեղ ուտեստների լիությամբ։ Ոգին կրկին պարուրել էր ողջ տունը, ու այն երգում ու նվագում էր ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի հոգում, հայացքում ու շուրթերին։ Նրանք կարողանում էին վայելել երջանկության, իրական երջանկության անցողիկ ու այդքան կարճ պահերը, որոնք սակայն անկասկած դրոշմվում էին նրանց սրտերում՝ հավիտյան այնտեղ մնալու միտումով։

Բացվող օրը խաղաղ էր։ Դրսում օդը սառն էր ու սառած։ Աշխարհը կարծես կանգնել էր ու չէր շարժվում։ Քամու մի նշույլ անգամ չկար, բայց ցուրտը ներթափանցում էր բնակիչների մինչև իսկ հոգու խորքը։ Օրիորդը կայտառ էր ու տրամադրված նոր օրվան։ Հազար ու մի գործ ուներ. պիտի կենդանիներին կերակրեր, փայտ կոտրեր, գեղեցիկ դարսեր այն, մաքրություն աներ ու ավարտելուն պես պիտի շտապեր քաղաք՝ մոր թողած ցուցակով առևտուր անելու։ Օրիորդը արթնացել էր բոլորից քիչ ուշ և ժպիտը դեմքին։ Մինչև նա հասցրեց վեր կենալ, լվացվել ու հագնվել, տանը արդեն մարդ չկար։ Նա առանց հապաղելու իր համար նախաճաշ պատրաստեց, ըմբոշխնեց այն առանձնակի վայելքով, բայց թերևս հապճեպ, և անցավ իր առջև դրված առաջադրանքների կատարմանը։ Կոտրեց այգում մնացած համարյա ամբողջ փայտը և համաչափ դասավորեց։ Այդ գործը օրիորդի համար առանձնակի դժվարոիթյուն չէր ներկայացնում. փոքր տարիքրց էլ նա ստիպված էր եղել օգնել ծնողներին նման աշխատանքներում և կոփել էր արդեն բավականին ձգված և ուժեղ մարմին։ Փայտի վերջին կտորը հրաշալի նետումով տեղավորելով մնացածի կողքին` նա իրենից գոհ վերադարձավ տուն։

Ջրի բաժակը արդեն հինգ րոպե էր, ինչ ձեռքում էր։ Նա արդեն հագեցրել էր ծարավը, բայց մտքերի գրկում սառեցրել էր հայացքը դեպի հյուրասենյակ։ Հանկարծ, դուրս ընկնելով իր մտքերի հոսքից, նա սթափվեց և որոշելով իր անելիքները՝ անցավ գործի։ Քիչ անց նա արդեն իդեալական տեսքի էր բերել տունը։ Կենդանիները վաղուց կուշտ էին, իսկ բազմոցի ծածկոցը՝ կարկատված։ Նա հագնվեց ու դուրս եկավ ուղևորվելով դեպի քաղաք՝ գնումներ կատարելու։

Դերձակների տունը ընկած էր այն երեք բլուրներից մեկի վրա, որոնց ստորոտին գտնվում էր քաղաքը։ Բլուրներից երկուսը ծածկված էին կանաչ խոպոպների երբեմնի խիտ անտառներով, որոնք արդեն վաղուց նոսրացել էին, իսկ ձմռան գալստյան հետ ընդհանրապես գունաթափվել ու վերածվել էին շագանակագույն բիզբիզների։ Հենց այդ անտառներից քիչ հեռու տեղակայված էր օրիորդ Ս․-ի և Հայնրիխի այդքան սիրելի խրճիթը, որը մի նեղ արահետով միանում էր դեպի քաղաք իջնող ճանապարհին» ։
    
    

Ապրիլի 14-ին, ժամը 18։45-ին Հայաստանի ազգային գրադարանի թամանյանականի փոքր դահլիճում տեղի կունենա #Ազգայինի_ընթերցողներից Սուրեն Մանուկյանի ՌԵՅՎՆՍՔՈՒԻՆ / Սուրեն Մանուկյանից գրքի շնորհանդեսը։
Ինքնին լինելով մարդկային ներաշխարհի բացահայտման փորձ՝ «Ռեյվնսքուին» վեպը քննում է բանական գոյի էությունը, մարդու քայլերի ու հետևանքների հարաբերումը, զգացմունքների ու սկզբունքների պայքարը, կյանքն իր բազմանիստ ներկայությամբ։
Ծայրահեղ գործողությունների միջոցով այն նպատակ ունի գծելու սահմանը էգոյի և տիեզերական գաղափարների միջև։

    

    


    
    

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2079 | 0 | 0
Facebook