Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

ԻՆՉՔԱ՞Ն ԿԴԻՄԱՆԱՍ ԴՈՒ ԻՄ ԽԵՂՃ ԱԶԳ ՀԶՈՐՆԵՐԻ ԽԱՐԴԱՎԱՆՔԻՆ․․․

17:57, Четверг, 31 Марта, 2022 года
ԻՆՉՔԱ՞Ն ԿԴԻՄԱՆԱՍ ԴՈՒ ԻՄ ԽԵՂՃ ԱԶԳ ՀԶՈՐՆԵՐԻ ԽԱՐԴԱՎԱՆՔԻՆ․․․
     ԻՆՉՔԱ՞Ն ԿԴԻՄԱՆԱՍ ԴՈՒ ԻՄ ԽԵՂՃ ԱԶԳ ՀԶՈՐՆԵՐԻ ԽԱՐԴԱՎԱՆՔԻՆ․․․
    
    
    
ՈՐՊԵՍ ՆԱԽԱԲԱՆ ԱՍԵՄ․ 44 ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՆ ԻՐ դաժանությամբ ոչ այլ ի՞նչ էր, եթե ոչ ցեղասպանության, հայության բնաջնջման լավ մշակված ծրագիր, Արցախցուն ասիմիլացիայի ենթարկելու սեփական երկրում․ և ոչ միայն արցախցուն․․․ գնալով ավելի ու ավելի ենք համոզվում, որ թուրք ազգի գերագույն նպատակն է բնաջնջել հայ ազգին ընդհանրապես․ կան փաստեր, որ անգամ ցեղասպանությունից հետո նրանք հայությանը հետապնդել են աշխարհի բոլոր հայ գաղթօջախներում․․․այսօր այդ ամենը կատարվում է այս լուսավոր դարում, աշխարհի գերտերությունների աչքի առաջ, ինչպես 1915-ին, երբ թուրքիայի ձեռքը բռնող չեղավ 1, 5 միլիոն հայության սպանդի ենթարկեցին իր բնօրրանում․․․ նույնն էլ հիմա է․ աշխարհի տերերը բավարարվում են միայն բանաձևեր ընդունելով ու դատապարտող կոչեր հնչեցնելով․որևէ մի երկրի ղեկավար դատապարտե՞ց, կապերը խզե՞ց Ադրբեջանի հետ․ ասա՞ց քեզ տեր եմ հայ ժողովուրդ, որևէ մեկ երկրի ղեկավար դատապարտե՞ց 44 օրյա պատերազմը, գոնե զենքով օգնե՞ց հայությանը, որ իրեն պաշտպանի բնաջնջումից, կամ ՆԱՏՕ-ն պատժե՞ց իր անդամ Թուրքիային, որ բայրաքթարներով, իր սպայական կազմով 44 օրյա պատերազմին իր մասնակցությունը բերելով հազարավոր զոհերի ու վիրավորների պատճառ դարձավ․․․ այդ ընդունած բանաձևերով, դատապարտումներով կարողացա՞ն ազդել Ալիևի վրա․ իհարկե՝ ոչ․ այսօր մեր գերիներին դատում են և սահմռկեցուցիչ լուրեր են հասնում մեր ականջին․․․ կրկին վտանգված է արցախահայության անվտանգությունը, կրկին զոհեր ենք ունենում և կրկին տարածքներ ենք կորցնում․․․քանզի, բանավոր դատապարտող կոչերին լուրջ չի վերաբերվում, այդ լեզուն չի հասկանում Ալիևը․․․Պահանջս աշխարհի տերերից․ զսպե՛ք Ալիևին խիստ պատժամիջոցներով, բանկային հաշիվների սառեցմամբ, ինչպես՝ Ռուսաստանի հանդեպ եք կիրառում․ սա է միակ քայլը Արցախահայության փրկության, որը կսանձի Ալիևին ու կզսպի նրա Արցախն ամեն գնով իրենով անելու հիվանդագին ձգտումներին․․ցավում եմ, որ ինչպես Զելենսկին է նեղը գցում աշխարհի տերերին, նույնը չի պահանջում մեր վարչապետը․․․հակառակը, մեր թշնամուն փորձում է բերել բանակցությունների դաշտ և խաղաղություն հաստատել տարածաշրջանում, ցավոք նրա այդ ջանքերը դատապարտված են անհաջողության, քանզի էությամբ թուրքը ծնվել է մորթելու և թալանելու համար, իսկ մեր բարի ու խաղաղասեր վարչապետին թվում է հնարավոր է փոխել թուրքի գենետիկ կոդը և մարդկայնացնել այդ գազանին․․․ ակամայից հիշեցի գերմանացի մեծ պոետ, հրապարակախոս Հենրիխ Հայների խոսքերը թուրքերի մասին դեռևս 2, 5 դար առաջ «Եթե մի ավերված ու թալանված քաղաքի կողքով կանցնեք, իմացե՛ք, որ այտեղով թուրքն է անցել» այո, մեր ամբողջ ազգին մորթեց ու թալանեց, ծովիծ- ծով մեր երկրին տիրեց և մնաց անպատիժ ասեմ ավելին․
Այսօր աշխարհն անհոգի, անսիրտ
Թևեր է տվել արնախում ու բիրտ
Քամելիոնի պես իր գույնը փոխող,
Իր էությունն անվերջ քողարկող,
Սուտը բերանում աջ ու ձախ շաղող
Այդ թուրք հրեշին ազգս բզկտող:
Լավ, ինչքա՞ն է ազգս տառապելու այդ արյունարբու ցեղատեսակների ձեռքին․Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը թութակի պես հավասարապես զսպվածության կոչեր է հնչեցնում և կրկնում է տարածքային ամբողջականության իր անգիր արած թեզը, մոռանալով, «Ազգերի ինքնորոշման իրավունքի» մասին, որն ընդունված է ՄԱԿ-ի հռչակագրում․․․ ես զարմանում եմ, որտեղի՞ց են գտնում և այդ պաշտոնին նշանակում նման անհոգի, ռոբոտի նման ծրագավորվածների, ովքեր միշտ հզորի ջրաղացին են ջուր լցնում, իսկ մեր նման փոքր ու աղքատ ազգերը այդ անհոգության զոհերն են դառնում․․․Ցանկալի է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը բարեհաճեր 2-3 դար առաջ քարտեզները բացեր և տեսներ այնտեղ կգտնե՞ր Ադրբեջան պետությունը, բա ինչու՞ է նման անգետը բարբաջում տարածքային ամբողջականության մասին․․․ուզում եմ հնչեցնել «Մեր մանկության տանգոն» ֆիլմում Գայլա Նովենցի գեղեցիկ մենախոսությունը «Կեղնի՞ մե օրըմ, որ երկնքից տեսնիմ, թե էս աշխարհը ընչի է էսպես ծուռ...» Իհարկե ծուռ է, երբ աշխարհի տերերի համար գոյություն չունի արդարություն․ և ուժեղին են տեր, թույլին ոտքի տակ են տալիս, առաջնորդվելով միայն տնտեսական շահով․․․ՄԱԿ-ը, որը ձևավորվել է 1945-ի հետպատերազմական շրջանում և կոչված է աշխարհում խաղաղություն հաստատելու համար, չի առաջնորդվում ՄԱԿ-ի հռչակագրում ամրագրված «Ազգերի ինքնորոշման իրավունքով» և թույլ է տալիս, որ արցախահայությունը ենթարկվի էթնիկ զտման, քանզի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը չի կարողանում զսպել Ադրբեջանին և հայտարարում է որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ այսինքն՝ ոչ թե կանխում է 30 տարուց ավել ձգվող արյունահեղությունը, այլ՝ նոր պատերազմներ հրահրելուն է աջակցում, իզուր չէ, որ ՄԱԿ-ին շատերը չեն վստահում, անվանելով կողմնակալ, կոռումպացված կառույց, իսկ մենք գիտենք, որ թուրքերը էն գլխեն իրենց բոլոր սև գործերը կաշառքով են հաջողացնում․ մեկ դարից ավել ցեղասպանության մերժումը տարբեր խորհրդարանականերին, հրիական լոբբիին կաշառելով հաջողեցին, և կարողացան հաջողել նաև Ղարաբաղյան կլանից միլիարդներով առնել մեր ազատագրված տարածքները․․․Անհույս վիճակ է․ ում դուռը թակում ենք, դուռը մեր դեմքին է փակում, քանզի մեր շերեփը թղթից է և ումից որ արդարություն և խաղաղություն էինք ակնկալում՝ ՄԱԿ-ից, հուսախաբ եղանք․ ցավոք այսօր նրա ղեկավարը Անտոնիո Գուտերեշն է․․․ ահազանգ եմ հնչեցնում․ վտանգված է ոչ միայն արցախցու, այլ Հայաստանցու սեփական երկրում ապրելու, արարելու իրավունքը, քանզի մեր թշնամիները այս տարածքը տեսնում են միայն առանց հայերի․․․հաճախ եմ հիշում Մեծն պատմահոր՝ Մովսես խորենացու «ՈՂԲԸ» «Ողբում եմ քեզ, Հայոց աշխա՛րհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագու՛յնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ և ուսուցանողդ.վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, տգիտությամբ հաստատվեց չարափառությունը» Այսօր այդ «ՈՂԲԸ» կրողն եմ դարձել․ ի՞նչ է լինելու մեր ազգի վերջը, երբ այսքան պառակտված ենք․ և այսօր հայրենասիրություն հասկացողությունը զիջել է նյութապաշտությանը․ինչքա՞ն կդիմանանք աշխարհի տերերի խարդավանքներին, երբ արտաքին թշնամուց բացի երկիրս բզկտում է ներքին թշնամին․․․
ՀԻՄԱ ԱՆՑՆԵՄ ՄԵՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՈՉՎԱԾ ՌևԱՆՇԻՍՏՆԵՐԻՆ, ՀԱՏԿԱՊԵՍ ՔՈՉԻ ՓՈՂԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՄՏԱԾՆԵՐԻՆ, ովքեր 44 օրյա պատերազմի ավարտից հետո փողոցն ընտրեցին իրենց ասպարեզ․․կորցրած հողերի համար հայրենասիրության բոցերի մեջ այրվողները 6 ամիս մնացին փողոցում Գեղամիկ, Իշխանիկ, Աղվանչիկ, Դոդի կամանդ, Վանեցյան, գումարած 17 կուսակցություններ և իրենց վարչապետացու Վզգոյի հետ․ամեն մեկն իրենց հայրենասիրության չափն էր ցուցադրում, բեմադրություններ ներկայացնում և անգամ Նիկոլի դեմ մահափորձի ծրագրեր էին մշակում, բա չասե՞մ, խորհրդարանում լցված ռևանշիստներդ, որ գիշեր ցերեկ Նիկոլին հողատու, կապիտուլյանտ, դավաճան էք անվանում, ինչու՞ էք հիմա մկան ծակը ծախ առել, նորից Արցախի գլխին սև ամպեր են կուտակված, այդ նույն բազնությունը, որ կարողացել էիք փողով հրապարակը լցնել, ձր շեֆերի հետ հավաքվեք շտապեք Արցախ, գնացեք այնտեղ ձեր հայրենասիրության չափն ի ցույց դրեք, միգուցե Ալիևն էլ տեսնի ու հե՞տ քաշվի, , , բա հո հենց էնպես չեմ ասում, որ ձեր հայրենասիրությունը միայն ձեր լեզվի վրա է, դրանում շա՜տ վաղուց եմ համոզվել․․․որ հայրենասեր լինեիք, Ղարաբաղյան կլանի փողերի համար խորհրդարանը չէիք դարձնի ռազբորկաների հարթակ, եթե մի փոքր հայրենասիրություն ունենայիք, մի քիչ էլ թասիբ, հենց դուք պետք է Ղարաբաղյան կլանի 2 ազգադավ նախագահների օձիքներից բռնեիք, ու պահանջեիք, որ միլիարդներով ծախված մեր տարածքների միլիարդները բերեն ասպարեզ, որ զինվի բանակը գերժամանակակից զենքով․20 տարի լափել են բանակին բյուջեից հատկացված միլիոնները և բանակը չեն զինել․ դատարկ բյուջեն և դատարկ զինանոցը հանձնեցին Նիկոլին․․․ Պատերազմ սարքեցին, որ իրենց ծախած հողերի պարտքերը փակվեին և փակվեցին դավադրաբար․․ ԱՊԱՑՈՒՅՑԸ ՎԵՐՋԵՐՍ ԱԱԾ-Ի ԲՌՆԱԾ 25 ԴԱՎԱՃԱՆՆԵՐՆ ԷԻՆ․․․ ՀՈՒՍԱՄ ՆՐԱՆՑ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԼԻՆԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ և ԿԲԱՑԱՀԱՅՏՎԵՆ ԱՅՆ ԱՆՁԱՆՑ ԱՆՈՒՆՆԵՐԸ, ՈՎՔԵՐ ՆՐԱՆՑ ՀԱՎԱՔԱԳՐԵԼ ԵՆ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԻՆ ՀՈՒՅԺ ԿԱՐևՈՐ ՏՎՅԱԼՆԵՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ․․ ԱՅՆ, ԻՆՉ ԱՐԵՑ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆՆ ՄԵՐ ԱԶԳԻ ՀԵՏ, ՄԻԱՅՆ ՄԵՐ ԹՇՆԱՄԻՆ ԿԱՆԵՐ, ՄԻ ԲԱՆ ԷԼ ԱՎԵԼԻՆ ԱՐԵՑԻՆ․ ՀՈՂԵՐԸ ԾԱԽԵՑԻՆ, ԱԶԳԸ ՊԱՌԱԿՏԵՑԻՆ, ԱՐՑԱԽՑՈՒՆ ՀԱՆԵՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՑՈՒ ԴԵՄ և կարողացան վարպետորեն կուժ ու կուլան Նիկոլի գլխին ջարդել․․․դատապարտում են Նիկոլին, թե ինչու՞ 2 տարում Ադրբեջանի բանակին համազոր զինված չի եղել մեր բանակը․․կամ էլ թե լավ չի բանակցել, ասել է «Արցախը Հայաստան է ու վերջ» դրանով Ալիևի զայրութին էնք արժանացել ու պատերազմել է․․․20 տարի մեռան ձևական բանակցելով, ստատուս քվոն պահելով, որ կուշտ թալանեն․․․ կամ էլ Նիկոլը պետք է ելներ բայրաքթարների և անօդաչուների հետ կռիվ տար, այսօր դաշնակները, վանեցյանը, Ղարաբաղյան կլանն իրենց մետաստազներով Նիկոլին առել են իրենց նշանառության տակ և դավաճանի պիտակ են կպցնում․ չեմ կասկածում, որ բոլորն էլ լավ տեղյակ էին, որ հողերը 2 նախագահները ծախել էին և իրենք էլ մասնակցություն ունեին հողերը հանձնելու դավադրությանը, ուղղակի իրենց էշի տեղ են դնում, իբր ոչնչից տեղյակ չեն, քանզի պատասխանտվության կրողների մեջ պետք է լինեն անպատիվ Վանեցյանը և հատկապես Սեյրան Օհանյանը, որ Շուշին հանձնվելուց 3 օր առաջ լքել էին Արցախը, չեմ կասկածում, որ հաստատ տեղյակ էին, որ հողերը ծախված էին վաղուց․․․ այսօր դատապարտում են մեր վարչապետին․․․քանի որ հիշեցի Սեյրան Օհանյանին, ասեմ․ իր պաշտոնավարման ժամանակ, երբ սահմանին դիվերսիաներ էր լինում, նա TV-ով ելույթ էր ունենում և Ալիևին ահաբեկում, որ «մեր բանակը շատ ուժեղ է, մյուս անգամ համարժեք պատասխան կտանք և նոր դիրքեր կգրավենք», բայց 2016-ի ապրիլյան 4 օրյա պատերազմին բացահայտվեց, որ անգամ փամփուշտ չեն ունեցել, մեր զինվորը կռվել է 80-ականների զենքով, դա էլ Սերժը բացահայտեց, թե մեր զինվորն այնքան ուժեղ է, որ 80-ականնորի զենքով կռվում էր Ադրբեջանի անօդաչուների դեմ և հաղթեց Ադրբեջանին․ հաղթել ասելով 800 հեկտար «անպետք հողերի» և 23 կարևոր բարձունքների հանձնելն ի նկատի ուներ․․․ու եթե Պուտինը պատերազմը չկանգնեցներ 4-րդ օրը, հենց այն ժամանակ Ալիևը ամբողջ Արցախն էր գրավելու և այսօրվա ռևանշիստները իհարկե կպապանձվեին․ նրանց այդքան դուխ որտեղի՞ց, որ Սերժի դեմ դուրս գային․․․նույնն էլ պատիվ չունեցող, գործ տվող Վանեցյանը․և այսքանից հետո փոխանակ պապանձվեն, երեկ Յութուբյան մի քանի էջերում տարածել էին, որ մեր վարչապետի դեմ տեռոր են կազմակերպում, և չեմ կարող չհավատալ, քանզի, մենք հոկտեմբերի 27 էնք տեսել․․․39 հեղինակավոր մարդկանց սպանություն, մարտի 1 ․․․ նույն ձեռագիրն է, մեզ վաղու՜ց ծանոթ, անցել ենք մենք այդ ճամփով արյունոտ ․․․և առ այսօր ազատության մեջ է և մեր երկիրի գլխավոր հանցագործը և նեքաղաքական դաշտը վերածել է քաոսի․․․ այսօր, երբ քննվում է Սիլվա Համբարձումյանի կաշառքի գործը, մեր հրկրի համար առաջին հանցագործը հայտարարում է «ես չգիտեմ ինձ ինչի՞ մեջ են մեղադրում, ի՞նչ պետք է անեի, որ չեմ արել, կամ ի՞նչ պետք է չանեի, որ արել եմ» ա՜խր անխիղճ ի՞նչ չես արել, որ կիսատ ես թողել, հիմա ձգտում ես նորից գաս կիսատ թողածնե՞րդ լրացնես․․․ և քանի որ թուրքի գեների կրողն ես, թալանածդ հանել ես ասպարեզ, ազգի տականքին փողով առել ես, բայց չունես այնքան ինքնասիրություն, լավ գիտես, որ ազգը քեզ ատում է, դարձյալ պայքարում ես, որ գաս իշխանության, երազումդ միայն կտեսնես․․․զարմանալի չէ՞ որ դատավոր Աննա Դանիբեկյանն այդքան ձգձգում է Քոչի կաշառքի գործը վճիռ կայացնելու հարցում․ երևի ձգում է ժամանակը վաղեմության ժամկետն անցնելու հոդվածի տակ այս անգամ էլ պլստացնի․․․ ԱԱԾ-ից պահանջում եմ ուժեղացնել վարչապետի և նրա ընտանիքի անվտանգությունը, իսկ խորհրդարանում ծվարած ռևանշիստներդ, որ գրեթե ամեն օր ձեր հայրենասիրությունը դրոշակ դարձրած ծածանում եք խորհրդարանում․Արցախի կորցրած հողերի համար «մղկտացողներիդ», հորդորում եմ․Ալիևը հնարավորություն է ստեղծել ձեզ համար, որ ապացուցեք․ իրոք հայրենասեր եք․ իրոք Արցախը թանկ է ձեզ համար, գնացեք սահման, պաշտպանեք Արցախը, թույլ մի տվեք, որ ամբողջ Արցախը գրավի Ալիևը, եթե ոչ, ապա Ալիևի գրաված ամեն մի դիրքի համար պատասխանատվությունն ընկնում է ձեր վրա․․․կամ հավերժ պապանձվեք, կամ էլ լքեք խորհրդարանը․․․․ձեր այդ անմիաբանությունը առիթ տվեց Ալիևին, որ կրկին հարձակվի մեր դիրքերի վրա․․․և դուք, որ ձեր ղարաբաղյան կլանի 2 շեֆերի հորդորով երկիրը վերածել եք եռացող կաթսայի․ իմացե՛ք, որ ԴՈՒՔ ՄԵՐ ԱԶԳԻ ԱՄՈԹՆ ԵՔ, ԱԶԳԻ ՑԵՑԵՐԸ․ ԳՐԵԹԵ ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ԱՐՑԱԽԻ ՎՐԱ ԱՅՍ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԿՐԿԻՆ ՁԵՐ ՇԵՖԵՐԻ ՄԱՏԸ ԽԱՌՆ Է, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ․․․․ ԴՈՒՔ ԹՈՒՐՔԻՑ ԻՆՉՈ՞Վ ԵՔ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ․․․
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Источник: (օր. Մամուլ.am)
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1532 | 0 | 0
Facebook