Ռեժիսոր և պրոդյուսեր Էդգար Ղուկասյանը՝ Provideo ընկերության նորությունների և իր կյանքի հետաքրքիր դրվագների մասին «Տեսախցիկի հետ առաջին անգամ ծանոթացել եմ 90-ականների պատերազմի տարիներին. հայրս՝ Վարդան Ղուկասյանը, ամիսների բացակայությունից հետո ռազմաճակատից վերադառնում էր, ու ֆիդայիների հարազատները հավաքվում էին մեր տանը, որպեսզի տեսնեն իրենց հարազատներին: Այդ ժամանակ հասկացա, թե ինչ հրաշագործ բան է տեսախցիկը: Ես ընդամենը 7-8 տարեկան երեխա էի, բայց ինձ համար արդեն պարզ էր, որ կյանքս ու ճակատագիրս պետք է կապեմ տեսախցիկի հետ», -պատմում է ռեժիսոր, պրոդյուսեր Էդգար Ղուկասյանը, ով հենց այդ տարիքում էլ ընտրեց իր ապագա մասնագիտությունը: BlogNews.am կայքի հետ զրույցում Էդգարը պատմում է իր գործունեության, ոլորտում առկա խնդիրների, դրանց հնարավոր լուծումների և ապագա ծրագրերի մասին:
|