Loading...

Articles

Մարքիզ դը Մոնթեսպանը՝ հիասքանչ Կոտոշավորը

13:05, Monday, 24 January, 2022
Մարքիզ դը Մոնթեսպանը՝ հիասքանչ Կոտոշավորը

Եթե ձեզ փորձեն հավատացնել, թե եղել են թագավորներ, որոնք չեն դավաճանել իրենց թագուհիներին, ուղղակի ծաղրեք նրանց, որովհետև սիրուհիները միշտ եղել են բոլոր թագավորների կյանքի անբաժանելի մասը:

Թագավորների սիրուհիներից շատերն ամուսնացած են եղել, բայց նրանց ամուսիններն այդ սիրային հարաբերություններում ձայնի իրավունք չեն ունեցել: Նույնիսկ՝ հակառակը. նրանց սրտանց շնորհավորել են, որովհետև սեփական կնոջը թագավորի գիրկը նետելը հաճախ այդ ամուսիններին բազմաթիվ արտոնություններ է երաշխավորել: Այդ իսկ պատճառով կոտոշավոր ամուսինների մեծ մասը ջանացել է ստվերում մնալ և օգուտ քաղել ստեղծված իրավիճակից...բացառությամբ Լուի Անրի դը Պարդայան դը Գոնդրանի, որն առավել հայտնի է մարքիզ դը Մոնթեսպան տիտղոսով, և որի կինը՝ Աթենեն, 1668 թվականից եղել է Լյուդովիկոս 14-րդի սիրուհին (նրանից ծնելով յոթ երեխա):

Լինելով պատերազմի դաշտերում՝ սկզբում մարքիզ դը Մոնթեսպանը չի իմացել թագավորի հետ իր կնոջ անկողնային փաղաքշանքների մասին, բայց 11 ամիս անց վիրավորվելուց հետո վերադառնալով տուն, բացահայտել է, որ իր կինը... հղի է:

Նա կնոջը դատի է տվել և դատարանի անդամների աչքի առջև ուժեղ ապտակել է նրան (այսում են, թե Աթենեի դեմքին ապտակի հետքը մի քանի օր մնացել է) և բոլորի ներկայությամբ նրան կոչել է «Մաքերելի տան մարմնավաճառ» (այդ անունով հասարակաց տուն է եղել այն ժամանակի Փարիզում):

Նա մի քանի շաբաթ շարունակ Փարիզով մեկ պատմել է կնոջ անհավատարմության մասին, բայց այդքանը քիչ է եղել, որպեսզի Մոնթեսպանի զայրույթի հուրը հանգչի: Կնոջից ու թագավորից վրեժ լուծելու համար է նա որոշել է կիրառել Ֆրանսուա Առաջին թագավորի սիրուհու ամուսնու գործելաոճը, ու փորձել է փարիզյան մարմնավաճառներից վարակվել ծաղիկ հիվանդությամբ, որպեսզի դրանով վարակի կնոջը, իսկ կինն էլ այդ հիվանդությամբ վարակի թագավորին:

Համոզված, որ արդեն սեռավաակ է ձեռք բերել, պարոն Մոնթեսպանը գնացել է պալատ. նա կնոջ հետևից վազել է մինչև դքսուհի դը Մոնթոզիեի սենյակները և փորձել է ձեռնափայտով կոտրել դռները: Ի վերջո ծառաները ոլորել են նրա ձեռներն ու պալատից դուրս նետել:

Խեղճ կոտոշավորի հուսահատ արարքները թեթևակի զայրացրել են Լյուդովիկոս 14-րդին. Մոնթեսպանը մի քանի օրով բանտարկվել է և ստիպված է եղել հեռանալ պալատից:

Գասկոնի իր կալվածքները վերադառնալուց առաջ մարքիզ դը Մոնթեսպանը գնացել է հրաժեշտ տալու թագավորին և իր նորովի զարդարված կառքով մտել է Սեն Ժերմենի պալատի բակ:

Որպես կոտոշակրի իր կարգավիճակի խորհրդանիշ՝ պարոն Մոնթեսպանը կառքը ամբողջովին սև գույնով է ներկել, ձիերին նույնպես սև գույնի լծասարքով է հանդերձավորել, իսկ փետրազարդի փոխարեն եղջերվի չորս մեծ կորտոշ է ամրացրել ձիերի գլխին: Նա նույնիսկ կառքի դռներին կարված իր տոհմական զինանշանին կոտոշ է ավելացրել:

Մարքիզն ինքը, որպես սգավոր, ամբողջովին սև է հագած եղել ու պալատ է մտել, որպեսզի թագավորին հանդիպի սպասասրահում:

-Ինչո՞ ւ եք ամբողջովին սև հագած, - հարցրել է թագավորը:

-Սի՛ր, ես իմ կնոջն եմ սգում, - պատասխանել է մարքիզը:

-Ձեր կնո՞ջը, - հարցրել է թագավորը:

-Այո՛, սի՛ր, ինձ համար նա մեռած է, և ես նրան այլևս չեմ տեսնելու...

Հետո նա մեկնել է Հարավային Ամերիկայում գտնվող ֆրանսիական գաղութ Գայանա, որտեղ կալվածքներ է ունեցել՝ ջանալով հնարավորինս շատ մարդկանց ցույց տալ իր գեղեցիկ կառքը՝ իր դժբախտության յուրօրինակ խորհրդանիշը:

Հայտնվելով տանը՝ նա եկեղեցական պատշաճ ծեսով կազմակերպել է իր ամուսնության հուղարկավորությունը, որի ընթացքում դատարկ դագաղն իր կոտոշավոր կառքով տարվել է գյուղական զանգակատուն:

Քանի որ ցանկացած մահ գերեզման է պահանջում, նա փայտե խաչ է կանգնեցրել՝ վրան գրված՝ (1663 – 1675 թթ.):

Հուղարկավորությունից հետո պարոն դը Մոնթեսպանը իրեն հարաբերականորեն հանգիստ է պահել՝ հրաժարվելով լռելու դիմաց թագավորի բոլոր առաջարկություններից (դրամանական ռենտա, հերցոգի տիտղոս...նա ոչինչ չի ընդունել):

Մոնթեսպանը մահացել է 1691 կամ 1701 թվականին՝ կտակում իր վերջին խնդրանքը թողնելով...

«...կնոջս եմ կտակում իմ մեծադիր լուսանկարը, և նրան խնդրում եմ այն դնել սենյակում, երբ թագավորն այլևս այնտեղ չի մտնի: Ես թագավորին եմ կտակում Մոնթեսպանի իմ հսկայական պալատը՝ աղաչելով նրան, որ այնտեղ հիմնի ապաշխարած տիկնանց համայնք՝ դրա գլխավոր իմ կնոջը նշանակելու պայմանով...»:

Մարքիզ դը Մոնթեսպանը
Մարքիզ դը Մոնթեսպանը
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1146 | 0 | 0
Facebook