Loading...

Articles

ՎԵՐՋԱՊԵՍ Ե՞ՐԲ ԵՆ ՊԱՏԺՎԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆԻ ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐԸ

01:45, Friday, 21 January, 2022
ՎԵՐՋԱՊԵՍ Ե՞ՐԲ ԵՆ ՊԱՏԺՎԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆԻ ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐԸ


     ՎԵՐՋԱՊԵՍ Ե՞ՐԲ ԵՆ ՊԱՏԺՎԵԼՈՒ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԼԱՆԻ ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐԸ
     Գեղամիկ էս ի՞նչ տարերքի մեջ եք, նոր թեմա՞ է բացվել, դերի մեջ եք մտել․․․հարցախեղդ եք ուզում անել Ռուբեն Ռուբինյանին, էս ի՞նչ գաղտնի հանդիպումների մասին եք բարբաջում․, երբ դեռ ոչ մի փաստաթուղթ չկա ստորագրված․․․ հիմա հիշողություններդ թարմացնեմ․․․ 2008-ի Ֆուտբոլային դիվանագիտությունից հետո, երբ այն վերաճեց սիրախաղի և 2009-ի ապրիլի 22-ի կեսգիշերին, գաղտնի, ողջ ազգի թիկունքին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը Շվեյցարիայում «Ճանապարհային քարտեզի» տակ ստորագրեցին․դուք ու՞ր էիք դաշնակներ, ո՞ր գրողի ծոցն էիք, ինչու՞ էիք պապանձվել, որ ես ստիպված «բաց նամակով» դիմելցի դաշնակցությանը՝ հենց Վահան Հովհաննիսյանին, դաշնակցության «թեժ գծին» որից հետո դուք ամոթից կոալիցիայից դուրս եկաք, ձեզ այդքան սիրելի պորտֆելները վայր դրեցիք․, նստացույցեր արեցիք, բայց դա մի պահ էր, քանի որ դուք առանց պորտֆելների ձեզ չեք պատկերացնում և հիմա էլ ձեր պայքարը դրա համար է, համակերպվեցիք և լռեցիք․․․լռեցիք անգամ, երբ Գյուլն եկավ Հայաստան ֆուտբոլ դիտելու, Ծիծեռնակաբերդի լույսերը անջատեցրի և ֆուտբոլիստների մայկաներից հանեցին ԱՐԱՐԱՏԸ․․․ձեր լռությունից Սերժն առիթավորվեց, մի քանի պորտֆելներ հանձնեց ձեզ, ձեր բերանները փակեց և Ֆուտբոլային սիրախաղը թեժացրեց․նույն թվականի հոկտեմբերի 10-ին դարձյալ Շվեյցարիայում 5 պետությունների արտգործնախարարների մասնակցությամբ իբր «բարեկամության կամուրջի» քողի տակ ստորագրվեց խայտառակ, ազգադավ Հայ-թուրքական պրոտոկոլները, որտեղ գրված էր «Հայաստանը ճանաչում է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, Թուրքիան էլ՝ Հայաստանի»

     այսինքն մենք պահանջատեր չենք և իզուր ենք 100 տարի պայքարել մեր պահանջատիրության համար․․․այդ պրոտոկոլները մոլորության մեջ գցեցին գերտերություններին և իրենց ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձներում չարտաբերեցին ԳԵՆՈՑԻԴ տերմինը․․բա հիմա դուք էլ խոսելու իրավու՞նք ունեք ու այդպես ուղիղ 10-ը տարի դուք հանուն 4 նախարարական պորտֆելների, մարզպետի և գյուղապետի աթոռների պապանձվեցիք, համակերպվեցիք․․․ ուղղիղ 10-ը տարի, մինչև 2017-ը այդ պրոտոկոլների Շվեյցարիայից հետ կանչվելը, պայքարել եմ ոչ միայն Սերժի, այլ՝ հենց ձեր դեմ իմ տասնյակ հոդվածներով․ կարող եմ ապացուցել․․․Սերժի հրաժարականն եմ պահանջել, իսկ դուք վայելում էիք ձեր նախարարական պորտֆելները, որը ձեզ շատ փողեր էր բերում, շա՜տ․․Բա ես հո հենց էնպես չէի պայքարում դաշնակներիդ դեմ, Գեղամ Մանուկյան կարծեմ մի անգամ էլ իմ ֆեյսբուքյան գրառման տակ բանավեճի մեջ մտաք ինձ հետ, երբ ես փաստերով խոսեցի դուք լուռ հեռացաք, կարծեմ շնորհակալություն էլ հայտնեցիք․․․ այստեղ՝ Բրյուսելի Հայ-դատի տնօրենն էլ Թուրքական դեսպանատան առաջ ապրիլի 24-ի ցույցի ժամանակ «հարձակվեց» վրաս, թե ինչու՞ եք խայտառակում դաշնակցությանը, մենք ավանդական կուսակցություն ենք, փառք Աստծո այդ պահին ցուցարար հայ տղաները միջամտեցին, թիկունք կանգնեցին ինձ և նա չկարողացավ տղաների փաստերին դիմակայել և ուղղակի փախավ, ․․ Գեղամիկ քեզ և խորհրդարան մտած բոլոր դաշնակներիդ զգուշացնում եմ, որ երբ ամբիոն եք բարձրանում և հայրենասիրություն եք խաղում, հիշեք․ ես քանի կենդանի եմ, ձեր բոլոր ազգադավ քայլերն ի ցույց եմ դնելու, որ պապանձվեք և հանգիստ վեր ընկնեք ձեր տեղը․ ժողովուրդ ջան ասեմ, որ իմ պայքարը դաշնակ պարագլուխների դեմ է, ինձ ճիշտ հասկացեք, ոչ սփյուռքի շարքայինների, ովքեր հազար ու մի ամոթանք են տանում այս փողի մեռած, Ղարաբաղյան կլանի խամաճիկների պատճառով, , ,
     Ուզում եմ Գեղամիկին հիշեցնեմ, որ ես իր տարիքին պայքարի ճանապարհ եմ անցել ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, իմ խնայողություններն օգտագործել եմ այդ ուղղությամբ․ գրքեր, բրոշյուրներ տպագրելով, տարբեր լեզուներով թարգմանելով․Եվրոպառլամենտում տարածելով, էլեկտրոնային տարբերակները ԱՄՆ նախագահներին, կոնգրեսականներին, լրագրողներ առանց սահմանի, թուրքական մամուլին ուղարկելով, միշտ մնացել եմ ստվերում և իմ առաքելությունն եմ կատարել․․․ արթուն պահակի նման հետևել եմ մեր ազգային խնդիրները վտանգող բոլոր քայլերին․․․Դաշնակցության գերագույն մարմնի գրասենյակը տեղափոխվելով Հայաստան, դուք սերտաճեցիք ազգադավ 2 նախագահների հետ և վստահեցիք նրանց, աչք փակեցիք նրանց բոլոր ազգադավ քայլերին․ և Արցախի հարցում, և՛ աննախադեպ արտագաղթի, և երկրի թալանի, և հեղինակավոր մարդկանց տասնյակ սպանությունների․ լռում ու համակերպվում էիք, քանզի մի կողմից էլ դուք էիք թալանում․․․ աներևակայելի է, որ դուք կարողացաք հանուն պորտֆելների կոալիցիա կազմել և մոռացության տվեցիք «ՀԱՅ ԹՈՒՐՔԱԿԱՆ» պրոտոկոլները․․․հիմա խոսելու իրավու՞նք էլ ունեք, գոնե պապանձվեք, ես ստվերի պես հետևում եմ ձեզ, ինչ մնում է այս Հայ-թուրքական հանդիպումներին, եթե մեր ազգայինին վտանգող որևէ փաստաթուղթ ստորագրվի, ես ձեզանից առաջ ոտքի կկանգնեմ, այնպես որ դուք վաղուց զրկված եք խառնվել ու դերի մեջ մտնել, թե իբր անհանգիստ եք․ չէ հա․․․․
     բա դուք դաշնա՞կ եք, թե՞ Ղարաբաղյան կլանի կամակատարները, դուք Քոչի մանդատի տակ եք մտել խորհրդարան և նրա հրահանգերն եք կատարում․․․հիմա, երբ սկսվել են հանդիպումներ Թուրքիայի հետ և առայժմ ոչ մի թուղթ չկա ստորագրված, դուք նոր թեմա գտաք իշխանությանը նեղը գցելու, մտնելու դարձյալ հայրենասերի կերպարի մեջ ․․․ ասեմ, որ ձեր ոռնոցի տհաճ ձայնը աշխարհասփյուռ հայության մոտ զզվանք է պատճառում․․․ չմոռանամ զգուշացնել շուռ տված դաշնակներիդ և խորհրդարանում ծվարած բոլոր ռևանշիստներիդ, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է,
     ձեր այդ պահելաձևով հասունացնում եք այն պահը, որ ժողովուրդը դուրս գա փողոց, շրջափակի ազգային ժողովի շենքը և թույլ չտա դուք ոտք դնեք խորհրդարան․․․Դուք այնտեղ անելիք չունեք, այսինքն ՝ունեք, ձեր առաքելությունն է, թուրք Քոչի հրահանգով, կործանեք մեր այս մի բուռ երկիրը․․․ ինչքան շատ բանավեճի մեջ մտնեք, ինչքան շատ լարված իրավիճակ ստեղծեք խորհրդարանում, այնքան շուտ ժողովուրդը ոտքի կկանգնի և վերջնականորեն կմաքրի Ավգյան ախոռները․․․
     ի՞նչ խղճով եք Քոչի արյունոտ փողերով ձեր ընտանիքների բարեկեցությունը ապահովում․ երևակայությունից վեր է․․․ Գեղամիկ քո ընդդիմադիր կեցվածքով ինչքան նկատել եմ ավելի ակտիվ եք և Ռուբինյանին հարցախեղդ անելն էլ ձեր առաքելության մասն է կազմում, որ Քոչի մոտ առաջատարի համբավ ունենաս ․․․ բա որ անամոթաբար արդեն մոնտաժված նկարներ են տարածում ֆեյսբուքում, որ իբր Ռուբեն Ռուբինյանն արդեն թուրքիային խոստացել է ապամոնտաժել Սողոմոն Թեհլերյանի արձանը և հաջորդը՝ Ծիծեռնակաբերդն է․․․
     Ուզում եմ ժողովրդիս հիշեցնել մեծն Իսահակյանի «Ռազմակոչը» Գիտցէ՛ք, քնում են գետերն ու քամին, Սակայն չի քնում երբեք թշնամին: » այս դեպքում խոսքը մեր ներքին թշնամու մասին է, ազգի տականքների, , , ես չէի պատկերացնում, որ մեր ազգի մեջ այդքան փողի մեռածներ կան, որ հանուն այդ արյունոտ փողերի պատրաստ են անգամ թուրքի տղայի առաջ ծնկելու, , ,
     մի մեջբերում էլ անեմ Ալեքսանդ Ծատուրյանից, , ,
     Այնտեղ ոսկին՝ տեր-տիրական
     Որպես դահիճ դըժնադեմ,
     Սուր է պարզում մեր օրական
     Թույնով շաղախ հացի դեմ...
     ՍԱ ՈՐՊԵՍ ԱՀԱԶԱՆԳ ԵՄ ՀՆՉԵՑՆՈՒՄ․
     քանզի 20 տարվա Ղարաբաղյան կլանի թալանած արյունոտ փողերը, որ նրանք կուտակել են մեր երեխաների բերանից թռցրած հացի պատառիկներից, իրենց չխանգարելու, իրենց ճամփից հեռացնելու համար տասնյակ կյանքեր խլելու հաշվին միլիարդներ են դիզել, այսօր ազգի տականքները թիկունք են կանգնել այդ թալանչիներին և սուր են պարզում հենց մեր ժողովրդի և մեր պետականության դեմ․ դե արի ու լռի, տես, թե ու՞ր է տանում ազգիս Ղարաբաղյան կլանն ու նրա փողերի համար ժողովրդի դեմ դուրս եկած նրանց խամաճիկները, , ,
     Հեղափոխությունից անմիջապես հետո մեռա գրելով․ փոխեք սահմանադրությունը, անձեռմխելի կետը չեղարկեք, կուլակաթափ արեք, թող բոմժ դառնան, այդժամ կտեսնենք կկարողանա՞ն փողով այդքան լացողներ առնել, ձայն տվողներ առնեն ու այս թափթփուկներին կկարողանայի՞ն բերեին, լցնեին խորհրդարան, որ գեղամիկի, իշխանիկի, արծվիկի, վարդևանյանի, Աննա մկրտչյանի և մյուս բոլորերի բերանները լեզու դրեցին․ դա փողի ուժն է․իրենց շեֆերը ծպտյալ, ընդհատակում տեքստեր են տալիս, որ խորհրդարանում միշտ տիրի քաոս, , ,
     Դիմում եմ արդարադատությանը․ ԱԱԾ-ին, Գլխավոր դատախազին, այս որ մի քանիսի գույքի բռնագրավման մասին եք հայտարարում, ասեմ, դրանք այն մանր ձկներն են, որ Ղարաբաղյան կլանի ամենաթողության արդունքում են ձևավորվել ու թալանել, ուստի ժողովուրդը այդ մի քանիսի գույքերի բռնազավթումով բավարարված չէ, ժողովուրդը հստակ պահանջ ունի, տեսնել Ղարաբաղյան կլանի 2 պարագլուխներին ՝ Սերժին ու Քոչին կուլակաթափ եղած, օֆշորներում թալանվածները բյուջե բերված և պատասխանատվության ամբողջ խստությամբ ցմահ բանտարկված, , , նրանց թալանածների պատճառով էր, որ մեր բանակը 20 տարի չի զինվել ու այս 44 օրյա պատերազմի զոհերի առաջին իսկ պատասխանատուներն են, էլ չեմ ասում սարքած պատերազմը, որ Ալիևի հետ իրենց գործարքների միլիարդների պարտքերը փակվեցին, , , Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ մանր ձկներն են պատասխան տալիս 2 շնաձկների փոխարեն, բայց մեր վարչապետը լավ գիտի, որ 2018-ին ժողովուրդը փողոց դուրս եկավ հեղափոխության հենց այս 2 Նախագահներին պատժված տեսնելու ակնկալիքով, բայց այսօր ի՞նչ ենք տեսնում․ նրանք իրենց թալանածները հանել են ասպարեզ, և իրենց թալանած փողերով սպառնում են մեզ՝ ժողովրդին և մեր պետականությանը․․․ Ժողովուրդը դեռ համբերատար սպասում է, բայց ասեմ, որ ժողովրդի համբերության բաժակը լցվել է, քանզի համբերությունն էլ իր չափն ունի․․․
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2113 | 0 | 0
Facebook