Loading...

Articles

Կնոջ նկատմամբ տղամարդու տածած սիրո կործանարար ազդեցության մասին

20:25, Sunday, 16 January, 2022
Կնոջ նկատմամբ տղամարդու տածած սիրո կործանարար ազդեցության մասին

Այս կարծիքին է եղել գերմանացի գրող, «Հաղթական կամար» հանրահայտ վեպի հեղինակ Էրիխ Մարիա Ռեմարկը (1897 – 1970 թթ.) :

«Եթե չլիներ կինը, - գրել է նա, -չէր լինի նաև փողը, և տղամարդիկ հերոսների ցեղ կլինեին: Խրամատներում մենք ապրել ենք առանց կանանց, և այնքան էլ կարևոր չի եղել, թե ով և որտեղ է ունեցել մի ինչ-որ սեփականություն: Կարևորը մեկ բան է եղել՝ դու ինչպիսի զինվոր ես:

Ես չեմ մարտնչում խրամատային կյանքի սքանչելիքների համար, ես պարզապես ուզում եմ ճիշտ դիրքավորումից լուսաբանել սիրո խնդիրը: Այն տղամարդու մեջ արթնացնում է ամենավատթարագույն բնազդները, արթնացնում է տիրելու, հասարակական դիրք նվաճելու, շատ փող ձեռք գցելու, անվրդով կյանք ըմբոշխնելու կիրքը»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1739 | 0 | 0
Facebook