Loading...

Articles

Նշվեց «ԴԱՐ տարածքային զարգացման և մրցունակության հիմնադրամի» 15 տարին.

00:01, Thursday, 13 January, 2022
Նշվեց «ԴԱՐ տարածքային զարգացման և մրցունակության հիմնադրամի» 15 տարին.
    

    
    
Այսօր Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում նշվեց «ԴԱՐ տարածքային զարգացման և մրցունակության հիմնադրամի» 15 տարին: Հիմնադրամի և (ՀՀ էկոնոմիկայի նախարարություն) նախարարության միջև փոխհամագործակցության նոր հուշագիրը ստորագրվել է դեռևս 2021 հունիսին։ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքում՝ իրականացնում է «Գագարին նախագիծ», որի մանրամասներին քաջ ծանոթ են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում։
Հիմնադրամը, որն ստեղծված է ընտանեկան հիմքի վրա ղեկավարում է հրապարակախոս, բանաստեղծուհի, նկարչուհի, դիզայնի գիտակ ու նրբաճաշակ ձևավորող, մոդայիկ հագուստի մոդելավորման բացառիկ մասնագետ, հմայիչ հայուհի տիկին Սվետլանա Հակոբյանը, ով իր կատարած աշխատանքին մոտենում է ընդգծված արժանապատվությամբ և յուրահատուկ սիրով։ Պատահական չէ, որ ոչ միայն բիզնես աշխարհում այլև ինտելեկտուալ շրջանակի ներկայացուցիչներն ու հայ արվեստագետները մեծ սիրով են արձագանքում տիկին Հակոբյանի յուրաքանչյուր ձեռնարկմանը։ Ասենք, որ նրա գործընկեր-որդիներն իրենց ընտանիքներով նույնպես միշտ օգնում են հիմնադրամին միջոցառումների իրականացման ամենատարբեր աշխատանքներում։ Հմայիչ տիկնոջ ցանկացած միջոցառման մասնակից են դառնում նաև ՀՀ-ում պաշտոնավարող տարբեր արտասահմանցիներ, բիզնեսի ներկայացուցիչներ, ովքեր հմայված են ոչ միայն նրա գործունեությամբ, այլև արվեստի գործերով, նրա նկարներին ծանոթ են արտասահմանյան երկրներում գիտեն, որ տիկին Սվետլանան հայացրել է անգամ ու հայահունչ դարձրել իր անունը՝ նկարների վրա ստորագրելով ԼՈՒՍԻՆԵ, LUSINE ։ Եվ սա դեռ ամենը չէ։ Հայկական խոհանոցի համադամ խորտիկները, հայ բազմադարյան մշակույթը և արվեստը, հայոց ճարտարապետությունն ու պատմությունը Հակոբյան ընտանիքը սիրով է ներկայացնում օտարներին, իսկ Աղաջանյան ընտանիքը օգնում է Հակոբյաններին՝ հյուրերին դեպի Հայաստանի տեսարժան վայրեր ուղեկցելով, նրանց հետ Գեղարքունիքի Ծաղկունք համալիր այցելությամբ։ Հոգածության և եռանդուն աշխատանքի շնորհիվ այդ գողտրիկ անկյունը արագ քայլերով վերածվում է Թումանյանի ասած «ոսկի քաղաքի» ։Մարդիկ այստեղ ուրախ են, քանզի կարողանում են գեղագիտական հաճույքը զուգակցել հանապազօրյա հաց վաստակելու կարևոր գործին։
Եվ այսպես, ԴԱՐ հիմնադրամը տոնում էր իր 15-ամյակը։ Իսկ միջոցառման ընթացքում հայտարարվեց մի այլ չքնաղ հայուհու ու արժանի քաղաքացի Հասմիկ Պապյանի անզուգական կատարման մասին` տիկին Սվետլանայի ծննդյան օրվա շնորհավորանքի կապակցությամբ։ Դահլիճը լեփ-լեցուն էր, բայց բոլոր հրավիրյալները Հակոբյան ընտանիքի գործունեության քաջ ծանոթ մարդիկ էին։ Հոբելյանական երեկոյի բացումը կատարվեց ՀՀ վաստակավոր արտիստ Նիկոլայ Մադոյանի կողմից, արժանի հայ ջութակահար, որի ձեռքերում ջութակը վերածվում է կախարդական գործիքի և հույզեր քամում ունկնդրի հոգու նուրբ անկյուններից։ Երեկոն մտերմիկ էր ու ավելի գողտրիկ էր դառնում Դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի և ՀՀ պետական կամերային նվագախմբի կախարդական մասնակցությամբ ։
Համերգից հետո հյուրերին սպասում էին արտասահմանից հրավիրյալ խոհարարների յուրահատուկ հյուրասիրությունն ու ամենակարևորը՝ տիկին Սվետլանայի ՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ Lusine մակագրությամբ: Տիկին Հակոբյանը հուզված էր, անգամ չկարողացավ թաքցնել արցունքները։ Դրանք երջանկության, վաստակի ու բարձր գնահատանքի արժանանալու արցունքներ էին։ Ավելացնեմ, որ նա հրաշալի մայր է, ով դաստիարակել է այնպիսի զավակներ, ովքեր երկրին ու հանրությանը ծառայում են իրենց աննկուն աշխատանքով։ Շփվելով այս ընտանիքի հետ հասկանում ես, թե որքան կարևոր է, երբ բիզնեսը դառնում է ազգակիցներիդ ծաղկուն ապագա ապահովելու գործոն, երբ աշխատում ես այնպես, որ կարիք չունես զինված պահակախմբի, երբ շրջապատին փոխանցվում է դրական էներգիա, երբ մարդկանց մոտենում ես հարազատի մղումներով։ Տիկին Հակոբյանն ունի բազմաթիվ ծրագրեր, օրինակ դրանցից են առողջ ապրելակերպին առնչվող հայ մայրեր պատրաստելու դպրոցի ծրագիրը, ի դեպ նա ինքը հրաշալի է պատրաստում, նաև հայկական տարազի զարդանախշերով հագուստի մատուցման միջոցով նա միտում ունի հային տանել դեպի իր ակունքները։
Մաղթենք տիկին Հակոբյանին, նրա երեք որդիներին ու նրանց գերդաստանին, մեր հրաշք երաժիշտներին ու ազգին ծառայող մտավորականությանը նոր ձեռքբերումներ հայոց խաղաղ երկնքի ներքո․․․
Ի դեպ հրավիրյալների թվում էր Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը: Nico Schermers, The Ambassador of the Netherlands in Armenia
Նաիրա ԳԱՍՊԱՐՅԱՆ
Երևան, 11.01.2022
«Նիդերլանդական օրագիր»

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
2362 | 0 | 0
Facebook