Loading...

Articles

Համագործակցության հուշագիր Հայաստանի ազգային գրադարանի և Երևանում Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնի միջև

10:03, Friday, 24 December, 2021
Համագործակցության հուշագիր Հայաստանի ազգային գրադարանի և Երևանում Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնի միջև
    
Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին ընդառաջ՝ «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի և Երևանում Ռուսաստանի Գիտության և մշակույթի կենտրոնի (Русский дом в Ереване) միջև կնքվեց համագործակցության հուշագիր։
Սկսվել է համատեղ գործունեության պլանի մշակման գործընթացը, որը կունենա ինչպես գիտական, այնպես էլ մշակութային բնույթ։
«Ընդհանրապես Հայաստանը և Ռուսաստանը տարիներ շարունակ մարդասիրական հիմունքներով բազմաթիվ ծրագրեր են իրականացնում։ Դրանք գիտական կոնֆերանսներ են, մշակութային տարբեր միջոցառումներ: Պետք է նշել ևս մեկ գործոն. Ազգային գրադարանի ամբողջ հավաքածուն ընդգրկում է շուրջ 7 միլիոն օրինակ գրքեր, և այդ հավաքածուից գրեթե 5 միլիոնը բաժին է ընկնում ռուսալեզու գրականությանը, իսկ մնացած գրքերը տարբեր լեզուներով են», - ընդգծց ՀԱԳ տնօրեն Աննա Չուլյանը։
«Քանի որ մենք երկար ժամանակ ապրել ենք նույն լեզվամշակութային տարածքում, Ռուսաստանի հետ հարաբերությունները բավականին ամուր էին։ Եվ չնայած այն հանգամանքին, որ նոր իրողություններում, արդեն հետխորհրդային տարածքում, որոշակի փոփոխություններ եղան այս ուղղությամբ, ապագայում, կարծում եմ, մեծ հեռանկարներ ունենք մեր հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու համար։ Ի վերջո, հնարավոր է, որ մեր նախկին աշխատանքային մեթոդներից որոշը հնացած են, և մենք պետք է մտածենք, թե ինչպես ներգրավել համագործակցությանը երիտասարդներին՝ հենց նոր մեթոդներով, ոչ միայն ռուսական գրականության, այլ Հայաստանում ռուսական մշակույթի և Ռուսաստանում հայկական մշակույթի հանրահռչակման միջոցով»:
Ավելին՝
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2829 | 0 | 0
Facebook