Գիտե՞ք արդյոք…
Ըստ ավանդապատման՝ ընդամենը մեկ անգամ հաջողվել է մաղով ջուր տանել: Այս հրաշքը գործել է վեստալուհի Տուկսիան: Որպեսզի մեղադրողներին ապացուցի, որ ինքը կույս է, նա Տիբր գետից մաղով ջուր է առել ու այն հասցրել է Հռոմի Ֆորում: *** Հայրենական Մեծ պատերազմի սկզբից մինչև 1943 թվականի հունվարի վերջը «բանակի գեներալ» և «Խորհրդային Միության մարշալ» զինվորական կոչումները ոչ մի հաղթանակած բարձրաստիճան զինվորականի չի շնորհվել: *** «Բանակի գեներալ» կոչումով ամենակարճատև ծառայածը եղել է Ալեքսանդր Վասիլևսկին: 1943 թվականի փետրվարի 16-ին, «բանակի գեներալ» զինվորական կոչում ստանալուց 29 օր անց, նրան շնորհվել է» Խորհրդային Միության մարշալ» զինվորական կոչում: *** Խորհրդայաին հռչակավոր հետախույզ Ռիխարդ Զորգեի պապը Կարլ Մարքսի քարտուղարն է եղել: *** Ի տարբերություն բոլոր ավանդական կրոնների, որոնք ներդաշնակություն են քարոզում «դիսկորդիանիզմ» անունը կրող կրոնն աստվածացնում է քաոսը: *** Բերիլիումը գիտնականներն «անընկճելի, անխոնջ, չհոգնող մետաղ» են անվանում, որովհետև բերիլիումի համաձուլվածքով պատրաստված զսպանակները կարող են դիմանալ մինչև 20 միլիարդ պարբերաշրջան ծանրաբեռնվածության: Դրանք գործնականում հավերժական են: *** Ճապոնիայում բնակարանների չափման ավանդական միավորը տատամին է, իսկ տատամիի մակերեսը հավասար է 90 x 180 սմ (1, 62 մ2): *** 1920-ական և 1930-ական թվականներին ռուսերենում ապաթարցը (’) կիրառվել է «Ъ» տառի փոխարեն («об’явление» «объявление» -ի փոխարեն): Իսկ ներկայում ապաթարցը հիշյալ կիրառությունն ունի ուկրաիներենում և բելոռուսերենում: *** Մինչև 1983 թվականը կաթոլիկ եկեղեցին առանց սատանայի փաստաբանի սրբադասում չի կատարել, որովհետև այդ պարագայում սրբադասումն անօրինական է համարվել: *** Ստերլինգը հին անգլիական արծաթյա դրամ է եղել, իսկ Մեծ Բրիտանիայի այժմյան դրամական միավորը՝ ֆունտ ստերլինգը, սկզբում հանդիսացել է միայն քաշային միավոր, որը ցույց է տվել, որ 240 ստերլինգը պետք է ունենա 1 ֆունտ քաշ: *** Հնդկական «Մահաբխարատա» էպոսը պարունակում է ավելի քան 100 հազար երկուական տող, որը չորս անգամ երկար է Աստվածաշնչից և յոթ անգամ երկար է Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» պոեմներից: *** Առաջին տրոլեյբուսները Քյոնիգսբերգ են բերվել օկուպացված Կիևից, 1943 թվականին: Քաղաքում տրոլեյբուսային հաղորդակցության անցնելը հարկադիր քայլ է եղել, քանի որ բենզինը տրամադրվել է ռազմաճակատին: |