Loading...
Օդնոկլասնիկի

Articles

Արման անվան ստուգաբանությունը և այդ անունը կրողների բնութագիրը

09:25, Saturday, 27 November, 2021
Արման անվան ստուգաբանությունը և այդ անունը կրողների բնութագիրը

Այս անունը ծագել է հին գերմանացիների միջավայրում տարածված «Հարդման» (Hardman) անունից: Իսկ Hardman-ի հիմքում «Hart» ( «ուժեղ», «կոշտ» ) ածականներն ու «Mann» ( «մարդ» ) գոյականն են:

Թեպետ Արման անունը նույնացվել է ուժեղ ու նաև կոշտ տղամարդու հետ, բայց միջնադարյան Եվրոպայի շատ երկրներում մարդիկ Արման-ը ավելի հաճախ հարազատացրել են հոլանդացի սուրբ Արմանի հետ, որը ծնվել է է Բավարիայում, 12-րդ դարում: Ֆրանցիսկյան միաբանության անդամ այս կրոնավորը գործել է Իտալիայի Տիրոլ երկրամասում, որտեղ էլ մահացել է 1164 թվականին:

Արման անունը կրող մարդիկ շատ հուզական խառնվածք ունեցող անձնավորություններ են և պատրաստ են հասնել իրենց նպատակներին ու չեն շեղվում գործունեության սեփական կանոններից: Ինչ փորձությունների էլ հանդիպեն իրենց ճանապարհին, նրանք միշտ կամքի ուժ են դրսևորելու այդ փորձությունները հաղթահարելու համար: Անհողդողդ լավատեսության շնորհիվ Արմանները հակառակորդի առջև չեն ընկրկում: Լինելով բարկացկոտ ու նյարդային՝ Արմանները հաճախ են խիստ զայրանում, բռնկվում, ներքուստ բորբոքվում, որի հետևանքով նրանք երբեմն կարող են նույնիսկ դաժանություն դրսևորել: Բայց ուշադրությո՛ւն. եթե Արման անունը կրող անձինք իրենց շրջապատի մարդկանց մեծամիտ, ամբարտավան կարող են թվալ, ապա դա այդպես չէ, և արտաքին դրսևորումներով չարժե կարծիք կազմել նրանց մասին, որովհետև Արմանները շատ մարդամոտ, շփվող, նաև քաջ ու շատ առատաձեռն անձնավորություններ են:

Արմանի աստղաբաշխական նշանն Այծեղջյուրն է, սիրած գույնը՝ դեղինը, հաջողության թիվը՝ 6-ը, գործակից թանկարժեք քարը՝ շափյուղան, մետաղը՝ բրոնզը:

To promote the post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
| | |
640 | 0 | 0
Facebook