Loading...
Վկոնտակտե

Articles

Արսեն անվան ստուգաբանությունն ու այդ անունը կրողների բնութագիրը

09:13, Friday, 26 November, 2021
Արսեն անվան ստուգաբանությունն ու այդ անունը կրողների բնութագիրը

Արսեն անունը ծագել է հունարեն «արսենիոս» (նշանակում է «առնական», «հզոր») ածականից:

Արսեն անունը մի անուն է, որը, որքան էլ տարօրինակ է, փառքով է «պսակվել» ֆրանսիացի գրող Մարսել Լեբլանի «Արսեն Լյուպեն» հանրահայտ վեպում: Նշանավոր թալանչի-ջենտլմենի առաջին արկածների մասին պատմող գիրքը հրատարակվել է 1907 թվականին: Հիշյալ ժամանակաշրջանի Ֆրանսիայում Արսեն անունը բավականին տարածված է եղել, բայց վեպի հրատարակումից հետո, Լյուպենի հանրահայտության պատճառով, շատերը խուսափել են իրենց նորածիններին այդ անունով կնքել: Հնարավոր է, որ անվան տարածվածությունը նվազել է նաև այն պատճառով, որ այն նույնացվել է մկնդեղի (արսենիկում) հետ, որն այդ ժամանակներում համարվել է ամենամահացու թույնը:

Պատմությանը հայտնի է ավելի վաղ ժամանակներում ապրած մի սուրբ Արսեն, որը եղել է չորրորդ դարում ապրած Դամասոս Առաջին պապի քարտուղարը: Այս սուրբ Արսենը հետագայում դարձել է Կոստանդնուպոլսում նստող Թեոդոսիոս 2-րդ կայսրի զավակների դաստիարակը: Ի վերջո, հոգնելով պալատական կյանքից, նա մեկնել է Եգիպտոս և կյանքի մնացորդը ճգնել է ու դարձել «անապատի հայրեր» -ի լավագույն օրինակը:

Արսենները խարիզմատիկ անձնավորություններ են: Լինելով միաժամանակ առնական և նրբաճաշակ, նրանք բոլորին նկատելի ինչ-որ ներքին հզորություն են ճառագում: Նրանք քրտնաջան, ծանր աշխատանքի կրողներ են, և պատասխանատվության զգացումը նրանց ստիպում է իրենց գործում տապակվել: Լինելով անվիճելի առաջնորդ, նրանք կարողանում են ճիշտ որոշումներ կայացնել, եթե դրա անհրաժեշտությունը կա և նույնիսկ կարող են որոշակի ռիսկի դիմել:

Արսեներըը կարողանում են հաճույք ստանալ կյանքից, բայց նրանք կարգ ու կանոնի հիվանդագին սիրահարներ են: Արսենները բազում դրական որակներ ունեն. նրանք առատաձեն են, պատասխանատու, համարձակ, բարոյական, բայց ամենակարևորն այն է, որ նրանք գիտեն, թե ինչ են ուզում:

Արսենի աստղաբաշխական նշանը Կշեռքն է, սիրած գույնը՝ դեղինը, հաջողության թիվը՝ 7-ը, թանկարժեք քարը՝ ծովակնը, մետաղը՝ պղինձը:

Արսենները պետք է խույս տան «Ն» և «Ս» տառերով սկսվող անձանցից:

To promote the post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
| | |
655 | 0 | 0
Facebook