Loading...

Articles

Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձևեր է ընդունել Ադրբեջանի սադրանքների և ժողովրդավարության մասին

16:40, Thursday, 25 November, 2021
Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձևեր է ընդունել Ադրբեջանի սադրանքների և ժողովրդավարության մասին

Նիդերլանդների խորհրդարանը երկու բանաձևեր է ընդունել Ադրբեջանի սադրանքների և ժողովրդավարության մասին

Մամլո հաղորդագրություն
     Երկու բանաձև Նիդերլանդների խորհրդարանում
     Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Հաագա, 23 նոյեմբերի 2021 թ. – Նիդեռլանդների խորհրդարանն այսօր երկու բանաձև է ընդունել հայ-ադրբեջանական սահմանային բախումների և Ադրբեջանում մարդու իրավունքների և հայ ռազմագերիների իրավիճակի վերաբերյալ։ Երկու բանաձն էլ անցյալ շաբաթ ներկայացրել է «Քրիստոնեական միություն» խմբակցության պատգամավոր Դոն Սեդերը:

Առաջին բանաձևը վերաբերում է ադրբեջանա-հայկական հակամարտության փաստերի անկախ հետաքննությանը, իսկ երկրորդը` անդրադառնալով Ադրբեջանում մարդու իրավունքների, խոսքի և մամուլի ազատության բացակայությանը, ինչպես նաև Ադրբեջանում հայ ռազմագերիներին կալանքի մեջ պահելուն, հուշում է կառավարությանը, որ այդ հանգամանքները հետևանքներ պետք է ունենան Ադրբեջանի համար, Ադրբեջանի հետ ԵՄ Արևելյան գործընկերության բանակցությունների շրջանակում։

Առաջին բանաձևի համար հիմք է ծառայել այն, որ Նիդերլանդների արտգործ նախարար Կնապենը խիստ պաշտպանողական կերպով արձագանքել է պատգամավորներ տիկին. Ագնես Մյուլդերի, պրն. Դոն Սեդերի և պրն. Քեյս վան դեր Ստայի հարցերին, որ հնչել են անցած շաբաթվա բանավեճում Հայաստանի սահմանին ադրբեջանական բռնությունների վերաբերյալ: Նախարարն ասել է, որ նա որևէ տեղեկություն չունի, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել, քանի որ երկու երկրներն էլ հակառակ տեղեկատվություններ են հաղորդում։ Նիդերլանդները կարող է միայն ընդգծել, որ կողմերը պետք է վերադառնան բանակցությունների սեղանին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Հետևաբար, բանաձևը պահանջում է, որ Նիդեռլանդների կառավարությունը ԵՄ շրջանակում կատարի հակամարտության փաստերի անկախ հետաքննություն:

Երկրորդ բանաձևը պրն. Դոն Սեդերը ներկայացրել է` «Ավելին ավելիի դիմաց, քչին քչի դիմաց» Եվրոպական հարևանության իրականացման սկզբունքի համաձայն, պահանջելով, որ կառավարությունը հետամուտ լինի որպեսզի Եվրամիության և Ադրբեջանի միջև Արևելյան գործընկերության շրջանակներում բանակցությունները հետևանքներ ունենան Ադրբեջանի հանար, քանի դեռ այդ երկրում ոտնահարվում են մարդու իրավունքները, խոսքի և մամուլի ազատությունը, ինչպես նաև քանի դեռ Ադրբեջանը շարունակում է հայ ռազմագերիներին կալանքի տակ պահել։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2158 | 0 | 0
Facebook