Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Եզդիները մուսուլմաններ չեն

20:49, Saturday, 04 May, 2013
Եզդիները մուսուլմաններ չեն
    
    

Հաճախ կարելի է լսել, թե եզդիները մուսուլմաններ են, սակայն իրականում եզդիականությունը և իսլամը իրարից լրիվ տարբեր կրոներ են: Եզդիկանության և իսլամի տարբերությունները հստակեցնելու համար ձեզ կներկայացնեմ մի քանի տարբերություններ, որոնք ապացուցում են ասածներիս իսկությունը:

1.Ճիշտ է եզդիները հարգում են այլ կրոներ, Մարգարեներ, բայց ոչ մի դեպքում չեն ընդունում: 2.Եզդիները, ի տարբերութուն մուսուլմանների, որոնք ընդունում են Ղուրանի սուրահները, նրանք ընդունում են միայն կաուլները և ոչինչ ավելին: 3. Եթե իսլամում մուսուլմաները ծոմ (սաում) են պահում 30 օր, (չհաշված 40 օր ամառը և ձմեռը) ապա եզդիները՝ պահում են 3 օր: 4.Իսլամում ընդունված է, այն, որ ցանկացած մուսուլման պարտադիր կերպով օրվա ընթացքում աղոթի 5 անգամ, որը կոչվում է սալաթ՝ մուսուլմանական աղոթք, իսկ եզդիներ պարագայում այն կոչվում է դաա ՝ աղոթք, սակայն այն կատարվում է 3 անգամ ՝առավոտյան, կեսօրին, երեկոյան: 5.Եթե մուսուլմաները ուխտագնացությունը (հաջջ) կատարում են դեպի Մեքքա, ապա Եզդիները գնում են միայն ՝Լալեշ: 6. Եթե արաբական լեզվում կան ավետարանաբանական ձեռագրեր, ապա եզդիական կաուլներում չկան արաբական տերմինաբանություն: Դա կարելի է ասել այս օրինակով. Լիբանանում արաբ քրիստոնյաները աղոթում են արաբերեն և Աստծուն անվանում են Ալլահ, բայց դա չի նշանակում, որ նրանք մուսուլման են: Այն, որ մի քանի կաուլում նշվում է Մուհամմադ մարգարեի անունը (խաղաղություն նրան և մյուս մարգարեներին) դա էլ չի նշանակում, որ եզդիները մուսուլմաններ են: Եզդիականությունը, չնայած այն հանգամանքին, որ ունի շատ կապ սուֆիզմի հետ, բայց սուֆիզմ չէ: Եզիդիզմը և սուֆիզմը առաջացել են հին պաշտամունքի հիման վրա, որի շնորհիվ կարողացել են քողարկվել հետապնդումներից, որից հետո ստացել են սուֆի անվանումը: Սուֆիզմը իսլամ չէ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5009 | 0 | 0
Facebook