Հմայանքի ժամանակն էլ կանցնիAuthor: Արմեն Ալավերդյան 10:02, Monday, 15 November, 2021 Հմայանքի ժամանակն էլ կանցնի, Ջուր կդառնա չքնաղ սառցե փերին, Ես չեմ լինի, երբ նա ինձ կհարցնի, Թե սրբերից ո՞վ էր իր խղճի գերին։ Էլ ո՞նց ասեմ, անգութ, սիրտ ու հոգիս Քո տարափը անհետ քշեց-տարավ, Ինչ փույթ, թե ջրախեղդ մեղավորիս Նմանությամբ մեկն էլ անսեր կորավ։ Promote this postThe article published in the Spokesperson project.Sign up and publish your articles. Like0 Dislike0 Share 4508 | 0 | 0 | 0