Loading...

Articles

3 առեղծվածներ ինտերիեր դիզայներների մասին

15:29, Monday, 01 November, 2021
3 առեղծվածներ ինտերիեր դիզայներների մասին

Ինչ եք պատկերացնում ինտերիեր դիզայների աշխատանքի մասին խոսելիս։ Կահույքի, աքսեսուարների, գույների ընտրություն։

Դուք մենակ չեք այս հարցում։ Շատերն են այս մտքին։

Ի՞նչ են իրականում ինտերիեր դիզայներները անում։ Ահա հենց այս նյութում կխոսենք նրանց մասին բոլոր առեղծվածներից։

Առեղծված 1․ Ինտերիեր դիզայնը շատ թանկարժեք է

Դիզայներները ունեն ամենատարբեր ծառայություններ՝ հարմար յուրաքանչյուրի գրպանին։

Ընդհանուր վերցրած՝ դիզայներական ծառայությունը նման է իրավաբանի կամ էլ հաշվապահի ծառայությանը։ Առանց իրավաբանի կամ հաշվապահի էլ կարող եք գլուխ հանել գործից, բայց անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մոտեցում մանրուքներում ավելի խորանալու համար։

Եղել է, չէ՞, որ այցելեք ծանոթի տուն, ու կահույքը այնտեղ այնքան էլ համակցված տեսք չի ունեցել, հենց այս հարցում էլ դիզայների օգնության կարիքն է զգացվում։

Հնարավոր է դուք էլ ունեք գեղեցիկը նկատելու շնորհ, բայց միայն դա բավական չէ համակցված ինտերիեր ստանալու համար։

Ինտերիեր դիզայների աշխատանքը չի սահմանափակվում միայն դեկորների ու կահույքի ընտրությամբ, այն շարունակվում է ետնաբեմում և ներկայացնում է ահռելի աշխատանք ճիշտ չափսերի ու ծավալի որոշման հարցում։


    

Այս պատճառով էլ խորհուրդ ենք տալիս խորհրդակցել ինտերիեր դիզայների հետ նույնիսկ մինչ շինարարական աշխատանքներ սկսելը։

10-20%-ն է կազմում միայն կահույքի ու աքսեսուարների ընտրությունը, ինտերիեր դիզայների աշխատանքի 80-90% կապված է հենց չափագրման, վիզուալիզացման, ապրանքի որակի կողմնորոշման հետ։


    

Առեղծված 2․ Ինտերիեր դիզայներները չեն կարող ստանալ այն ոճը, որը դուք ի սրտե ցանկանում եք

Դիզայներները այսօր մասնագիտանում են ոճային բազմազանության մեջ, նրանք ծանոթ են ոճային տարբերություններին, առանձնահատկություններին։ Այնուամենայնիվ, յուրաքանչյուր տուն ունի իր անհատականությունը։

Որպեսզի դիզայները ձեր սրտով կահավորի տունը, դուք պետք է վստահեք նրան։ Շփումը դիզայների հետ պետք է լինի թափանցիկ։

Ինտերիեր դիզայները պետք է իմանա ձեր ապրելակերպի, ոճային նախապատվությունների մասին, որ կարողանա ստեղծել այնպիսի ինտերիեր, որ կարտահայտի ձեր «ես» -ը։

Կարճ ասած, պիտի ընտրեք ձեր սրտի դիզայներին։

Առեղծված 3․ Սենյակի գրագետ կահավորումը կարևոր չէ

Գաղտնիք չէ՝ այն, ինչ շրջապատում է մեզ, ազդեցություն է ունենում մեր ինքնազգացողության, ապրելակերպի, վարքագծի, նունիսկ ուրիշների հետ հարաբերությունների վրա։

Ինտերիերում ճիշտ ընտրված գույները ունակ են բարձրացնելու տրամադրություն։ Որքան ավելի պրակտիկ է կահավորված սենյակը, այնքան ավելի հեշտ է այնտեղ ժամանակ անցկացնել, այն ավելի ոգեվորիչ է։

Տունը պետք է լինի այնպիսի վայր, որտեղ մեզ երջանիկ ենք զգում, իսկ սա պակաս կարևոր չէ, որ հաշվի նստեք ինտերիեր դիզայների հետ։

Ահա այսքան էին տարածված առեղծվածները։ Ո՞րը ամենից շատ ձեզ զարմացրեց, մեկնաբանություններում նշ
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2410 | 0 | 0
Facebook