Loading...

Articles

Ժամկետները քաղաքացիական օրենսդրությունում

Ani
Author:
Ani
18:31, Wednesday, 20 October, 2021
Ժամկետները քաղաքացիական օրենսդրությունում

Հայցային վաղեմություն


    

Հայցային վաղեմությունը իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածն է։ Հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է։


    

Ներկայացնենք վերոգրյալը օրինակով՝


    

Դիցուք, «Ա» -ն «Բ» -ի հետ կնքել է փոխառության/ վարկային պայմանագիր 5 տարի ժամկետով։ Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո «Բ» -ն իր իրավունքները կարող է իրացնել, այսինքն «Ա» -ից ետ ստանալ իր գումարը միայն 3 տարվա ընթացքում, հակառակ դեպքում «Բ» -ն կորցնում է օրենքով սահմանված իր իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը։


    

Սակայն պետք է նշել, որ պահանջների որոշ տեսակների համար օրենքով կարող են սահմանվել հայցային վաղեմության ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ։

Source: Legitimus
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1269 | 0 | 0
Facebook