Loading...

Articles

Հանդիպում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսիի հետ

12:33, Monday, 18 October, 2021
Հանդիպում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսիի հետ
    
Հոկտեմբերի 5-ին Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն տիկին Աննա Չուլյանը հյուրընկալել էր Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսին և բանաստեղծուհի, թարգմանչուհի Աննա Մարիա Մատտաարին։
Հյուրերը շրջեցին գրադարանում, ծանոթացան մշակութային հուշարձան հանդիսացող Թամանյանական մասնաշենքի ճարտարապետական առանձնահատկություններին։
Հանդիպմանը ՀԱԳ տնօրեն Աննա Չուլյանը ներկայացրեց գրադարանի առաքելությունն ու ծավալած գործունեությունը։
Հանդիպման ընթացքում խոսվեց Աննա Մատտաարի՝ մշակութային ասպարեզում կատարած լայնածավալ աշխատանքի մասին։
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվեցին համագործակցության նոր նախագծեր կազմելու, համատեղ ցուցադրություններ, մատենագիտական ցանկեր կազմելու, հանրային դասախոսությունների շարք կազմակերպելու և այլ ուղղություններով։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4035 | 0 | 0
Facebook