Loading...
Ինսթագրամ

Articles

Հանդիպում ԱՀ ԿԳՄՆՍ ԱՀ ԿԳՄՍՆ Լուսինե Ղարախանյանի և ԱՀ Նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանի հետ

11:23, Monday, 18 October, 2021
Հանդիպում ԱՀ ԿԳՄՆՍ ԱՀ ԿԳՄՍՆ Լուսինե Ղարախանյանի և ԱՀ Նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանի հետ
    
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը հյուրընկալեց Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին և Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանին։
Հյուրերը շրջեցին գրադարանում, ծանոթացան մշակութային հուշարձան հանդիսացող Թամանյանական մասնաշենքի ճարտարապետական առանձնահատկություններին։
Հանդիպմանը ՀԱԳ տնօրեն Աննա Չուլյանը ներկայացրեց գրադարանի առաքելությունն ու ծավալած գործունեությունը։ Պատրաստակամություն հայտնեց աշխատանքային այցով մեկնել Արցախի Հանրապետություն, շրջել գրադարաններում, գնահատել գրադարանների ներկա վիճակը, արձանագրել խնդիրներն ու անելիքները, անհրաժեշտության դեպքում՝ հանդես գալ դասախոսություններով։
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին համագործակցության նոր նախագծեր կազմելու, Արցախի գրադարանավարների համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու, փորձի փոխանակման և այլ ուղղություններով։
Հանդիպման ավարտին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը Հայաստանի ազգային գրադարանին նվիրեց վերջերս հրատարակված «Ադրբեջանի ցեղասպանական վարքը. Պատմություն և արդիականություն» միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուն։ Գիտաժողովն անցկացվել է 2020 թվականի հուլիսի 15-16-ին, առցանց՝ Շուշիի հայ բնակչության ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ։
Գիտաժողովի զեկուցումների ժողովածուն պարունակում է թեմային առնչվող և դրա ամենատարբեր տեսանկյունները պարզաբանող ու արդիականություն ունեցող երեք տասնյակ հոդված` անհրաժեշտ եզրահանգումներով, աղբյուրագիտական և փաստական հարուստ հիմքով ու թեմատիկ լայն ընդգրկումով։ Ժողովածուն եռալեզու է: Նախատեսված է ուսումնասիրողների, Արցախի Հանրապետության պատմությամբ հետաքրքրվողների և ընթերցողների լայն շրջանակների համար։
To promote the post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
| | |
690 | 0 | 0
Facebook