Loading...

Articles

Ջախջախված բանակի հրամանատարն ինքնասպանություն է գործել, իսկ կայսրն անսփոփելի վշտով է համակվել

18:57, Sunday, 17 October, 2021
Ջախջախված բանակի հրամանատարն ինքնասպանություն է գործել, իսկ կայսրն անսփոփելի վշտով է համակվել

Մ.թ. 9 թվականի աշնան սկզբին գերմանական ցեղերը, հերուսկների ցեղապետ Արմինիոսի գլխավորությամբ, ներկայիս Հյուսիսային Սաքսոնիա և Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա մարզերի սահմանակից շրջանում գտնվող Տևտոբուրգյան անտառում գլխովին ջախջախել են երեք լեգեոններից կազմված և օժանդակ զորքերով համալրված հռոմեական բանակը: Դարանակալ գերմանացիներին հաջողվել է ոչնչացնել շուրջ 25 հազար զինվոր, գերի ընկածներին էլ զանգվածաբար սպանել են: Սարսափելի պարտության պատճառով հռոմեական զորքերի հրամանատար Քվինտիլիոս Վարոսը ինքնասպանություն է գործել:

Հռոմեացի պատմիչ Սվետոնիոսը գրում է, թե Օկտավիանոս Օգոստոս կայսրն «այն աստիճան վշտացած էր, որ մի քանի ամիս անընդմեջ մազերն ու մորուքը չէր խուզում, և մեկ անգամ չէ, որ գլուխը դռան կողափայտին էր խփել՝ բացականչելով. «Քվինտիլոս Վարոս, վերադարձրո՛ւ լեգեոնները», իսկ ամեն տարի պարտության օրը նշում էր սգով և վշտով»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1557 | 0 | 0
Facebook