Loading...

Articles

Այսօր խնդիր է դրված հայ ժողովրդի առջև՝ ապրել թշնամու հետ, թե ոչ. Լիլիթ Պետրոսյան

Admin
Spokesperson:
Admin
14:39, Saturday, 16 October, 2021
Այսօր խնդիր է դրված հայ ժողովրդի առջև՝ ապրել թշնամու հետ, թե ոչ. Լիլիթ Պետրոսյան

Այսօր խնդիր է դրված հայ ժողովրդի առջև՝ ապրել թշնամու հետ, թե ոչ։ Այն թշնամու, ով մեզանից խլել է 20000֊ից ավել կյանքեր, որից 91% ավելին երիտասարդներ էին, թշնամի, որ քանդեց հազարավոր հայ ամուր ընտանիքներ, խլեց տարածքներ, խաթարեց մեր կյանքի ռիթմը, մեր անդորրը։ Եվ այդ ամենի միակ պատասխանատուն այսօրվա թրքամետ, թշնամու բարեկամ ՀՀ կառավարությունն է, իր՝ մեծամասնություն կազմող պատգամավորներով։ Նիկոլը ստորադասեց, ստորացրեց, նսեմացրեց ամբողջ հայ ազգին թշնամու դեմ, այն թշնամուն, որ տասնամյակներ ի վեր գլուխը կախել է հայ ժողովրդի, ՀՀ և Արցախի կառավարության դեմ։ Սա նախապես պլանավորված հակահայկական պրոյեկտ է. վերջնականապես վերացնելու հայ ազգը, հայ ազգի տեսակը, ՀՀ֊ի անկախությունը, իսկ Արցախը նվիրաբերել պատմություն չունեցող թշնամուն։ Այդ ամեն ինչի պատասխանատուն նիկոլն է և իր թիմակիցները։ Միթե այդքան դժվար է վերլուծել ու հասկանալ, որ նիկոլը ամեն ինչ ստել է և շարունակում է ստել։ Չկա մի բան, որ իր գործողությունները բխեն հայ ազգի շահերից։ Հազարավոր մարդկային կյանքերի կորուստներ, քանդված ընտանիքներ, կորցրած տարածքներ, հայկական մշակույթի մղսում, հայոց պատմության աղավաղում, զրոյական ներդրումներ, տնտեսական խայտառակ վիճակ, արտագաղթի աննախադեպ աճ, արտաքին աշխարհում խայտառակված հեղինակություն։ Որ մեկն ասեմ, հասկանում ե՞ք կորցրել ու կորցնում ենք մեր հայրենիքը, մեր երկիրը, մեր ինքնությունը։ Դեռ շատ ենք ուշացել և օր օրի կորցնում ենք ոչ միայն տարածքներ, այլ նաև ազգային կարևոր արժեքներ։ Նիկոլը և իր թիմակիցներն աշխարհում միակն են, որ հեռակա կերպով հասկացնում են ժողովրդին, մտածող, ընդդիմադիր շերտերին, որ նույնիսկ պատրաստ են հրահրելու քաղաքացիական պստերազմի։ Ձեզ թվում է պատահական է, որ վերջին 3 տարիների ընթացքում աննդհատ պառակտում են հայ ազգը, թշնամանք ներշնչելով հենց ազգի ներսում։ Սա բնավ պատահականություն չէ, այլ կանխամտածված պրոյեկտ։ Քաղաքացիական պատերազմ հրահրելով՝ վերջնականապես կկորցնենք մեր հայրենիքը, իսկ դա նիկոլի ու իր նմանների երազանքն է, կիսատ թողած կոտորածը ավարտին հասցնել արդեն Հայաստանի ներսում, ինչը կհեշտացնի ու կարագացնի թրքացնելու մեր հայրենիքը։

Հարգելի Հայրենակիցներ, բոլորիդ կոչ եմ անում դուրս գալ փողոց, դուրս եկեք, որ պայքարենք հայրենիքի ու մեր մանուկներ ապագայի համար։ Մենք երեխաներ չունենք թուրքին ստրուկ թողնելու, մենք արժանապատիվ ազգ ենք, որ նիկոլները չեն կարող վաճառել մեր ինքնասիրությունը, մեր երեխաներ ապագան։ Մենք չենք դադարելու պայքարել թուրքի և այսօրվա թուրքացած կառավարության դեմ։

«Հայկական շարժում» նախաձեռնության անդամ Լիլիթ Պետրոսյան:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1670 | 0 | 0
Facebook