Loading...

Articles

Գյուղացին համառոտագրությունը յուրովի է վերծանել

18:15, Monday, 11 October, 2021
Գյուղացին համառոտագրությունը յուրովի է վերծանել

15-րդ դարի կեսերից Ֆրանսիայի մի քանի քաղաքներ, այդ թվում նաև Բորդոն, իրենց պառլամենտն են ունեցել, և այդ պառլամենտները նաև դատական գործառույթներ են իրականացրել:

18-րդ դարի կեսերին մի գյուղացի, որը դատվելիս է եղել Բորդո քաղաքի պառլամենտում, եկել է պառլամենտի առաջին խոսնակին խնդրագիր տալու: Քանի որ առաջին խոսնակը տեղում չի եղել, գյուղացին նրա ընդունարանում երեք-չորս ժամ սպասել է: Վերջապես պաշտոնյան եկել է ու նկատել, որ գյուղացին ուշադիր նայում է դռան վերևում գրված չորս «P» տառերին: Այդ «P» -երը նշանակել են «Pierre Pontac, premier président» (Պիեր Պոնտակ, առաջին նախագահ):

«Դե՛, ի՞նչ կասես, բարեկամս, - հարցրել է պաշտոնյան գյուղացուն, - այդ չորս տառերն ի՞նչ են նշանակում»:

«Մոնսենյոր, - պատասխանել է գյուղացին, - երեք-չորս ժամվա ընթացքում դժվար չէ կռահել այդ տառերի նշանակությունը: Դրանք նշանակում են՝ «Pauvre plaideur, prends patience» («Խե՜ղճ հայցվոր, զինվի՛ր համբերությամբ»):

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1690 | 0 | 0
Facebook