Loading...
Թելեգրամ

Articles

Տորթ պատրաստելու համար ամենաշատ օգտագործվող բաղադրիչները:

11:00, Monday, 11 October, 2021
Տորթ պատրաստելու համար ամենաշատ օգտագործվող բաղադրիչները:

Տորթ թխելը կարելի է համարել առանձին արվեստի ճյուղ, քանի որ ստանալ իդեալական տեսքով խմորեղեններ դեռ չի նշանակում որ այն հրուշակագործի աշխատանք է: Իդեալական տորթերում պետք պահվի ոչ միայն տեսքը այլ նաև անզուգական համը: Դա է իսկական վարպետի աշխատանքը:


    

Սակայն մենք բոլորս գիտենք, որ համապատասխան տորթեր ստանալու համար պետք է համապատասխան կրթություն և փորձ, որը ոչ բոլորը ունեն, բայց ընտանիքի համար թխել և վայելել երեկոները բուրավետ թեյով ցանականում են բոլորը:


    

Ոչ բոլորի կհաջողվի ապահովել կատարյալ տեսք: Դուք կարող եք պատվիրել տորթեր և ուսումնասիրելով մանրուքները, տեսնել թե ինչ տեսք կարող եք հաղորդել ձեր հաջորդ տորթին: Իսկ ինչ վերաբերվում է համին, ապա համի գաղտնիքը յուրաքանչյուր ուտեստի համար դա բաղադրիչներն են: Համեղ տորթեր կարող եք ստանալ եթե օգտագործեք ճիշտ բաղադրիչներ:


    

Եկեք պարզենք, թե ի՞նչ բաղադրիչներ են հարկավոր համեղ տորթեր թխելու համար: Գնացինք!


    
    

1.Ալյուր


    

Ինչքան էլ պարզունակ է թվում, բայց ալյուրից կախված է խմորեղենի հիմքը, այսինքն հենց խմորը: Այդ իսկ պատճառով ալյուրը պետք է լինի որակյալ: Ամենաբարձր դասի ցորենի ալյուրն առանձնանում է իր սպիտակ գույնով: Ցորենի ալյուրի այս տեսակն օգտագործվում է բարձ որակի խմորեղեններ պատրաստելու համար: Բարձր կարգի ալյուրները ունեն լավ թխելու հատկություններ:


    
    

2.Շոկոլադ


    

Շոկոլադե տորթ պատրաստելու համար պետք է բավականին քանակության շոկոլադ, ինչը կլինի կարևոր բաղադրիչը ձեր տորթի համար: Այդ իսկ պատճառով շոկոլադի վատ որակով լինելը կազդի ամբողջ տորթի վրա: Բոլորի կողմից խորուրդ է տրվում օգտագործել դառը շոկոլադը, քանի որ կակաոն այնտեղ ավելի շատ է, իսկ որքան շատ կակաո, այնքան ավելի օգտակար է շոկոլադը: Հենց կակաոյի մեջ են պարունակվում օրգանիզմի համար օգտակար նյութերը: Բացի կակաոյի կարագից, սև շոկոլադին ավելացնում են քերած կակաոն, շաքարի փոշին և երբեմն համեմունքները, չամիչն ու ընկույզը:


    

3.Ժելատին


    

Բոլորս էլ սիրում ենք այն թեթև ժելեյով տորթերը, սակայն ոչ մեկին դուր չի գա եթե ժելեն լինի անորակ, այսինքն չլինի օրնակ պինդ: Դրա համար պետք է ուշադրություն դարձնել ճիշտ ընտրած ժելատինին: Բացի ժելեից, այն օգտագործվում է կոնֆետներ, պաղպաղակ և այլ հրուշակեղեն պատրաստելու համար:


    

4.Վանիլին


    

Երբ անցնում եք հրուշակեղենի խանութի կողքով գալիս է անուշ բույր, որը մենք անվանում ենք քաղցր բույր: Այդ քաղցր բույրը հենց վանիլինի բույրն է: Խմորեղենային վարպետները չեն օգտագործում վանիլինի փոշի, այլ հենց բնական վանիլին: Բացի ուտեստներից, վանիլինը նաև օգտագործվում է ինչպես դեկորատիվ այնպես էլ բնական կոսմետիկայում:


    

5. Կարամել


    

Կարամելի ճիշտ պատրաստումը բավականին բարդ է, սակայն եթե մեկ անգամ ստացվի, արդեն միշտ կկրկնեք: Կարամելից պատրաստում են դեկորներ ձևավորման համար և կրեմներ: Եփած խտացրած կաթը նույնպես համարում են կարամելային կրեմ: Եփած խտացրած կաթը դա խտացրած կաթի տեսակ է, որը ստացվում է լրացուցիչ ջերմային մշակմամբ: Եփած խտացրած կաթը շատ տարածված սննդամթերք է, որը սպառվում է ինչպես առանձին, այնպես էլ որպես բաղադրիչ մեծ քանակությամբ հրուշակեղենի ուտեստների մեջ: Եփած խտացրած կաթը ավելացվում է կարկանդակների, տորթերի, խմորեղենի և մի շարք խմորեղենի մեջ:


    
    
    

Մենք ներկայացրեցինք այս հրաշք աշխարհի շատ փոքր մասնիկ: Իսկ ամենակարևոր բաղադրիչը սերն է: Տորթերը պետք է թխել սիրով, այդ դեպքում հաստատ կստացվի անմահական:

Source: marush.am
To promote the post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
| | |
584 | 0 | 0
Facebook