Loading...

Articles

Հերման Գյորինգ. «Խորին վշտով՝ մեր երբեմնի հերոսական հակառակորդին»

12:12, Saturday, 09 October, 2021
Հերման Գյորինգ. «Խորին վշտով՝ մեր երբեմնի հերոսական հակառակորդին»

1934 թվականի հոկտեմբերի 9-ին սպանվել է Հարավսլավիայի թագավոր Ալեքսանդր Առաջին Կարագեորգիևիչը:

Խորվաթ անջատողականների կազմակերպած մի քանի ահաբեկչական գործողություններից հետո Ալեքսանդր Առաջինը 1929 թվականի հունվարին արձակել է երկրի խորհրդարանը և արգելել է կրոնական, ռեգիոնալ կամ էթնիկական հենքի վրա ստեղծված բոլոր քաղաքական կուսակցությունների գործունեությունը: Բայց արդյունքում պետության բոլոր կարևոր, առանցքային պաշտոնները զբաղեցրել են սերբերը: Խորվաթ ազգայնականների առաջնորդ Անտե Պավելիչը և նրա զինակիցները փախել են Իտալիա և Հունգարիա՝ կազմավորելով «Խորվաթական ապստամաբական-հեղափոխական կազմակերպություն» (հակիրճ՝ «Ուստաշի», այսինքն՝ ապստամբներ): Նույն կերպ են վարվել նաև Հարավսլավիայի բոլոր արմատականները՝ միավորվելով «Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպություն» անվանված կառույցում: Կազմակերպության ղեկավար է ընտրվել Բուլղարիայում ապաստանած Իվան Միխայլովը:

Թագավորի կողմից 1931 թվականին հաստատված հարավսլավական սահմանադրությունը երկրում սահմանել է Եվրոպայում եզակի կառավարում՝ ռազմամիապետական ուղղափառ դիկտատուրա: Ընդ որում արտաքին քաղաքականության ոլորտում Ալեքսանդրը կողմնորոշվել է դեպի Ֆրանսիան, իսկ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Լուի Բարտուն հետամուտ է եղել Գերմանիայի դեմ Ֆրանսիայի, Հարավսլավիայի և ԽՍՀՄ-ի մասնակցությամբ պաշտպանական դաշինքի ստեղծման գաղափարին:

1934 թվականի հոկտեմբերի 9-ին «Դուբրովնիկ» հածանավով Ալեքսանդր թագավորը ժամանել է Մարսել ռազմական դաշինք ստեղծելու բանակցություններ վարելու համար: Բարտուն թագավորին դիմավորել է նավահանգստում, և նրանք լիմուզին են նստել: Հեծելազորային կորտեժի ուղեկցությամբ ավտոմեքենան երբ հասել է Բորսայի հրապարակ, «Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպության» անդամ Վլադո Չեռնոզեմսկին (իսկական անունը՝ Քերին Վելիչկո Գեորգիև), ամբոխից դուրս է եկել ու ատրճանակով մի քանի անգամ կրակել է թագավորի ու արտաքին գործերի նախարարի վրա: Ամբոխի ուղղությամբ ոստիկանության պատասխան կրակոցներից սպանվել է երեք կին և մեկ երեխա: Չեռնոզեմսկին վիրավորվել է պահակախմբի սպայի թրով հարվածներից, իսկ ոստիկաններից մեկը նրան գնդակահարել է:

45-ամյա թագավորեին տեղափոխել են ոստիկանության շենք, որտեղ նա մահացել է՝ հասցնելով շշնջալ. «Պահպանե՛ք Հարավսլավիան»: 72-ամյա Բարտուն՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը, մի քանի ժամ անց մահացել է հիվանդանոցում:

Ալեքսանդր Առաջինի թաղմանը մասնակցելու համար Բելգրադ են ժամանել բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ: Հերման Գյորինգի ուղարկած ծաղկեպսակին գրված է եղել. «Խորին վշտով՝ մեր երբեմնի հերոսական հակառակորդին»:

Ֆրանսիայի հետաքննական մարմիները պարզել էին, որ «Ներքին մակեդոնական հեղափոխական կազմակերպություն» -ը սերտորեն համագործակցել է Անտե Պավելիչի ուստաշների հետ: Ֆրանսիական ոստիկանությունը ձերբակալել է երեք խորվաթ դավադիրի, որոնց 1936 թվականին դատապարել են ցմահ տաժանակրության, իսկ Պավելիչին և ևս երկու ուստաշի հեռակա մահապատժի են դատապարտել: Բայց Իտալիան Ֆրանսիային չի հանձնել Պավելիչին:

1950 – 1960-ական թվականներին Խորհրդային Միության և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության պատմաբաններն ապացուցել են, որ Ալեքսանդր թագավորի և Ֆրանսիայի արտգործնախարար Բարտուի սպանության օպերացիան («Տևտոնական սուր» անվամբ) կաիասին ծրագրել են վերոհիշյալ երկու կազմակերպությունները Երրորդ կայսրության հատուկ ծառայությունների ղեկավարմամբ: Սպանության գործողությունը հովանավորել է Հերման Գյորինգը, իսկ գլխավոր պատասխանատուն եղել է Ֆրանսիայում Գերմանաիայի դեսպանության ռազմական կցորդի օգնական Հանս Շպեյդելը, որը պատերազմի ավարտից հետո ծառայության է անցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության բանակում, իսկ 1957 – 1963 թվականներին դարձել է Միջին Եվրոպայում ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարը: Իսկ Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատմաբանները հաստատել են, որ այս սպանությունները կատարվել են ԽՍՀՄ Ներքին գործերի ժողկոմիսարիատի գործակալների հանձնարարությամբ:

Վերջին տարիների անկախ հետազոտությունների հեղինակներ Միտրե Ստամենովը (Սոֆիա, 1993 թ.), Քեյթ Բրաունը (Օքսֆորդ, 2004 թ.) և Յովան Կաչակի (Բելգրադ, 2004թ.) հակված են այն վարկածին, որ սպանությունների պատվիրատուն Գերմանիայի հատուկ ծառայություններն են եղել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1588 | 0 | 0
Facebook