Loading...

Articles

Երբ ֆրանսիացի ոստիկաններին հարցրել են...

16:40, Friday, 08 October, 2021
Երբ ֆրանսիացի ոստիկաններին հարցրել են...

Դուք ձեր կնոջ և երկու երեխայի հետ քայլում եք ամայի փողոցով: Հանկարծ մի հանցագործ տիպ է հայտնվում ձեր առջև՝ ձեռքին մի մեծ դանակ և, նայելով ուղիղ ձեր աչքերի մեջ, հայհոյում է ու դանակով ուզում է ձեզ խոցել: Պաշտպանվելու նպատակով ծառայողական ատրճանակը գործի դնելու համար ձեզ ընդամենը մի քանի վայրկյան է հարկավոր: Այսպիսի իրավիճակում դուք ի՞նչ կանեք:

Ֆրանսիացի ոստիկան.

(քննության է առնում իրավիճակը. եթե կրակեմ…)

-Արդյո՞ք ես պաշտպանվելու իրավունք ունեմ այս իրավիճակում:

-Այնուամենայնիվ, արդյո՞ք նրան թույլատրված է այդպիսի մեծ դանակ ունենալ:

-Եթե կրակեմ, արդյո՞ք դա բացասական ազդեցություն չի ունենա իմ առաջխաղացման վրա:

-Արդյո՞ք լրատվամիջոցներն այդ սրիկային չեն հերոսացնի ու հավատացնի, թե բոլորը նրան սիրում էին:

-Արդյո՞ք նա հասարակության կողմից մերժված թաղամասերից չէ:

-Արդյո՞ք նա փորձաշրջան անցնող այն նորեկներից մեկը չէ, որը դեռ լիովին չի ինտեգրվել հասարակությանը:

-Արդյո՞ք այդ դեպքում իմ գործողությունը ռասիզմի դրսևորում չի համարվի, եթե նա նույնասաեռական լինի:

-Արդյո՞ք դրանից հետո քաղաքը կրակի չի մատնվի ու արյուն չի հեղվի թաղամասի ջահելների կողմից:

-Արդյո՞ք ես հալածանքների չեմ ենթարկվի տարատեսակ խտրականությունների դեմ պայքարող կազմակերպությունների կողմից:

-Արդյո՞ք լրատվամիջոցները չեն խոսի ոստիկանության վատ աշխատանքի մասին և խստորեն չեն դատապարտի ինձ:

-Արդյո՞ք ինձ չեն վտարի ծառայությունից:

-Արդյո՞ք այդ անձնավորությունը ալկոհոլի կամ թմրամիջոցի զոհ չէ և այդ պատճառով չի հասկանում, թե ինչ է անում:

Ուրեմն ես պետք է նրան քաղաքավարությամբ հորդորեմ, որ մինչև ինձ մոտենալը դանակը ձեռքից գցի:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1298 | 0 | 0
Facebook