Loading...

Articles

Պարաբոլ

00:36, Thursday, 07 October, 2021
Պարաբոլ


     Գիշերվա մեջ ես ձեռնահաս խոկում,
     Հատվածակողմիդ գույներն ես բեկում,
     Ինձ չես հավաքում քո կիզակետում
     Եվ խորատակից անկից ես նետում։
     Իրար չես բերում, որ երբ տրոհես՝
     Ջրելու նման հույզերիդ ածուն,
     Մտքից ներս անգամ թե ինձ որոնես,
     Ես չամբողջանամ աչքերիդ թացում։
     Անգութ, թե ես էլ արցունքի կաթ եմ,
     Լույսի նման եմ այտիցդ կաթում,
     Մի արար հետո թե փայլուն սաթ եմ,
     Քո թվարկության կոներն եմ հատում։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1300 | 0 | 0
Facebook