Loading...
Թվիթեր

Articles

Եկե՛ք երբեք ժլատ չլինենք սիրո խոսքերի մեջ...

22:37, Thursday, 30 September, 2021
Եկե՛ք երբեք ժլատ չլինենք սիրո խոսքերի մեջ...
    
     Մի հարցազրույցի ժամանակ Հայկոն ասել է. « «Ոչ ոք չի խոսում այն մասին, որ արդեն վեցերորդ ֆիլմի սաունդրեքն եմ գրում, բայց երբ հանկարծ մի օր փոխոցում մի փոքր խախտում անեմ, հաջորդ օրը բոլորը կխոսեն այդ մասին»: »:
    

     44 տարեկան հասակում մահացել է երգիչ, երգահան Հայկոն: Նա վարակվել էր կորոնավիրուսով եւ սեպտեմբերի 21-ին տեղափոխվել հիվանդանոց: Հայ ազգը կորցրեց իր մեծ Արտիստին: Սգում է երկիրը, չկա այնպիսի մի մարդ, ով անտարբեր կարող է անցնել այս լուրի կողքով: Քաղաքը լցվել է Հայկոյի երգի հնչյուններով ու ջերմությամբ, ուզում ես բարձր ձայնով գոռալ կանգնի՛ր ժամանակ, կանգնի՛ր, ու՞ր ես շտապում:
     Աննկարագրելի ցավ է: Հարազատ հոգի կորցնելուց հետո նայում ես ետ, ու կյանքը նորից փորձում վերաարժևորել: Հարցնում ինքդ քեզ ինչ պետք է ասեիր, որ չասեցիր: Երիտասարդ մարդու մահից հետո հարցնում ինքդ քեզ, ինչ պետք է աներ, որ չհասցրեց անել:
    
     Եկե՛ք հասկանանք, որ այս կյանքում ոչինչ էլ չի մնում: Այս կյանքում քանի դեռ ապրում ենք պետք է սեր տանք մարդկանց, շատ մեծ սեր ու ջերմություն: Հայկոն դա արեց իր երգերով, իր ազնիվ ու շիտակ կյանքով: Հայտնիության ու հարստության մեջ լինելով, բայց երբեք չմեծամտանալով: Հայրենասեր ու ընկերասեր լինելով:
     Եկե՛ք ատելությունը փոխարինենք սիրով, բաժանությունը ամուր գրկախառնությամբ, երբեք ժլատ չլինենք մեր սիրո խոսքերի մեջ, որ վերջում չմտածենք ունենք չասված ու ուշացած խոսքեր:
To promote the post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
| | |
566 | 0 | 0
Facebook