Loading...

Articles

Գիպսակարտոն պրոֆիլների հատկությունները և օգտագործման պայմանները

11:18, Wednesday, 29 September, 2021
Գիպսակարտոն պրոֆիլների հատկությունները և օգտագործման պայմանները

Եթե դուք վերջերս վերանորոգել եք բնակարանը կամ տունը, ապա հավելյալ ուշադրություն եք դարձնում վերանորոգված մակերեսների մաքրությունը և գեղեցկությունը, որոնք այժմ առանձնանում են իրենց սպիտակությամբ և թարմությամբ: Եթե դուք չեք հոգում մակերեսների մասին, ապա շուտով նրանք նորից կկորցնեն իրենց գրավչությունը, և նորից կպահանջվի կոսմետիկ վերանորոգում:

Առավել ուշադրություն պետք է դարձնել գիպսակարտոնից առաստաղներին կամ պատերին, որոնք սովորաբար լինում են բաց գույների և պահանջում են խնամք:

Գիպսակարտոնը ժամանակակից շինանյութ է, որն իր ամրության, թեթևության և կտրման հեշտության շնորհիվ լայնորեն օգտագործվում է պատերի երեսպատման, առաստաղների, ինչպես նաև ներքին միջնապատերի և ճարտարապետական այլ տարրերի ստեղծման մեջ: Այժմ այս նյութի մի քանի տեսակներ կան, որոնցից յուրաքանչյուրը տարբերվում է իր հատկություններով, չափերով և գներով:


    

Գիպսակարտոնից առաստաղները երկար տարիներ կծառայեն ձեզ, եթե դրանք մանրակրկիտ և հուսալի տեղադրվեն: Դրանք չեն վախենում չափավոր մեխանիկական վնասներից: Գիպսակարտոնի խնամքը շատ հեշտ է: Որպեսզի դրանք ձեզ երկար սպասարկեն և թարմ տեսք ունենան, պարզապես պետք է ժամանակ առ ժամանակ առաստաղը սրբել չոր, մաքուր և հարթ կտորով: Գիպսակարտոնից առաստաղները բարձր խոնավություն ունեցող սենյակների համար պետք է տեղադրվեն ջրակայուն գիպսակարտոն, այդ ժամանակի ընթացքում դրանք չեն կորցնի իրենց ձևը:


    

Ծխախոտի ծուխը նույնպես կարող է հետքեր թողնել բաց առաստաղի կամ պատերի վրա: Եթե ծխում եք բնակարանում, ապա ժամանակի ընթացքում գիպսակարտոնե առաստաղները և պատերը ձեռք կբերեն դեղին ծածկույթ, որը հնարավոր չէ լվանալ, դրանից կարող եք ազատվել միայն ներկի նոր շերտով:


     Եթե դուք խնամում եք ձեր առաստաղները ու պատերը և ժամանակ առ ժամանակ թարմացնում ներկը, ապա գիպսասկարտոնները առաստաղները ձեզ երկար տարիներ կծառայեն:
Source: goldshin.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2352 | 0 | 0
Facebook