Loading...

Articles

Հանդիպման թեման էր 2020 թվականին հրատարակված Ռուբեն Գալչյանի «ՀԱՅԱՍՏԱՆ, ԱԴՐԲԵՋԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱ։ Մշակութային, աշխարհագրական և պատմական հակասությունների քննարկում» երկլեզու աշխատությունը

09:32, Thursday, 23 September, 2021
Հանդիպման թեման էր 2020 թվականին հրատարակված Ռուբեն Գալչյանի «ՀԱՅԱՍՏԱՆ, ԱԴՐԲԵՋԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱ։ Մշակութային, աշխարհագրական և պատմական հակասությունների քննարկում» երկլեզու աշխատությունը
    
Սեպտեմբերի 22-ին Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողները և աշխատակիցները բացառիկ հնարավորություն ունեցան ներկա գտնվելու քարտեզագիտության և մշակույթի պատմության հետազոտող Ռուբեն Գալչյանի հանրային դասախոսությանը։ ՌՈՒԲԵՆ ԳԱԼՉՅԱՆ / Մշակութային, աշխարհագրական և պատմական հակասությունների քննարկում:
Մեկնարկեց Հայաստանի ազգային գրադարանի #հանրային_դասախոսություններ #նոր_նախաձեռնությունը։
Հանդիպման թեման էր 2020 թվականին հրատարակված Ռուբեն Գալչյանի «ՀԱՅԱՍՏԱՆ, ԱԴՐԲԵՋԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱ։ Մշակութային, աշխարհագրական և պատմական հակասությունների քննարկում» երկլեզու աշխատությունը։
Քննարկման մասնակիցները ստացան իրենց հարցերի պատասխանները, ծանոթացան հեղինակի մյուս աշխատություններին, որոնք ցուցադրվում էին ՀԱԳ փոքր ցուցասրահում։
Ներկայացնելով գիրքը՝ հեղինակը նշեց. «Ներկա աշխատությունը ներառում է Կովկասի հարավում գոյություն ունեցող ամենակարևոր հակասություններն ու խնդիրները, որոնք հանրամատչելի կերպով ներկայացվում են ընթերցողին։ Սրանք կարևոր են, քանի որ հակասությունները, որոնց հեղինակները Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները և գիտնականներն են, ոչ մի ջանք ու գումար չեն խնայում տարածելու իրենց կեղծ տեսությունները՝ դրանք ներկայացնելով որպես իրողություն։
... Կցանկանայի պարզաբանել, որ գրքիս անգլերեն տարբերակը լույս է տեսել 2019 թվականին։ Այս աշխատությունը անգլերենից թարգմանություն չէ, այլ վերաշարադրում։ Գրքի տեքստը կրկին շարադրվել է ՝ այս անգամ հայերենով։ Հայերենում ավելացվել են մի քանի նոր պատկերներ, իսկ քարտեզների մի մասը փոփոխվել են» ։
Գրքում ներկայացված են.
Ակնարկ Հարավային Կովկասի պատմությանը։
«Ադրբեջան» թյուրանվանումը։
«Մեծ Հայք» և «Փոքր Հայք» անվանումները։
Ադրբեջանի անունը, լեզուն և գիրը։
«Հայկական բարձրավանդակ» կամ «Հայկական լեռնաշխարհ» ։
Ի՞նչ և ո՞րն է Անատոլիան։
«Հյուսիսային», «Հարավային» և «Արևմտյան Ադրբեջան» անվանումները։
Հայերի ներկայությունը Հարավային Կովկասում։
Ռուբեն Գալիչյանը ծնվել է Թավրիզում (Իրան), հայ ներգաղթյալների ընտանիքում, որոնք փախել են Վանից 1915 թվականին Մեծ Եղեռնի ժամանակ։ Սովորել է Թեհրանի հանրակրթական դպրոցում, կրթաթոշակ ստանալով՝ ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայում՝ Բիրմինհեմի Ասթոն համալսարանում՝ որպես ճարտարագետ։ Աշխարհագրությամբ և քարտեզագրությամբ հետաքրքրվել է դեռևս մանուկ հասակից, սակայն գիտական ուսումնասիրությունները սկսել է 1970-ական թվականներից։ 1981 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Լոնդոն, որտեղ հնարավորություն է ունեցել տարբեր քարտեզագրական նյութեր ուսումնասիրելու։ Գալիչյանի առաջին գիրքը Հայաստանի պատմական քարտեզների ժառանգության վերաբերյալ է (հրատ. «Tauris», Լոնդոն, 2004) ։ Աշխատանքը արդյունք է Միջնադարյան Եվրոպայի և Անդրկովկասի իսլամական քարտեզների ուսումնասիրության:
#հանրային_դասախոսություն
#լեկտորիում_ՀԱԳ
#Lektorium_NLA
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2074 | 0 | 0
Facebook