Loading...

Articles

Կյանքիս վերջին հավելվածում

23:27, Sunday, 19 September, 2021
Կյանքիս վերջին հավելվածում
    
Կյանքիս վերջին հավելվածում
Ապրելու եմ հարբած,
Արբեցուցիչ այդ հատվածում
Թե չմեռնեմ հանկարծ։
Օրս քանի երկար ձգեմ
Եվ չձգտեմ փառքի,
Սիրո հույզից թե զգլխեմ՝
Առանց կախարդանքի։
Այս մռմռուկ ցավից էլի
Պիտի օղի թորեմ,
Ում համն առնեմ՝ նա ցանկալի
Թվա, ապա թովեմ։
Հարբելու եմ, հետո չասեք,
Ձեր պոետն եմ եղել,
Դուք չգիտեք, քանի թաս եք
Ի՜նչ անիմաստ հեղել․․․․
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1251 | 0 | 0
Facebook