Loading...

Articles

Աներևակայելի կեղծ բարեպաշտը

17:30, Saturday, 18 September, 2021
Աներևակայելի կեղծ բարեպաշտը

1499 թվականին ծնված և 1559 թվականին դժվարությամբ Հռոմի պապ ընտրված Պիոս 4-րդը (պապընտիր ժողովը՝ կոնկլավը, մի քանի ամիս է տևել, չնայած իր նախորդը կամեցել է, որ նա իրեն հաջորդի ու նրան այդ նպատակի համար կարդինալ է կարգել, չնայած կոնկլավին մասնակից բարձրաստիճան հոգևորականներ են կաշառվել ու այլ կոմբինացիաներ են կատարվել) իր գահակալության 6 տարիների ընթացքում աներևակայելի երեսպաշտություն է դրսևորել:

Նա հանդիսավորությամբ վերահաստատել է, թե քահանաները պետք է ամուրի մնան ու սեռական ոչ մի հարաբերություն չունենան, մինչդեռ ինքը դարձել է երեք երեխայի հայր, նրանցից յուրաքանչյուրին լավ պաշտոնների է դրել, իր երեք քույրերի որդիներին կարդինալական թասակի է արժանացրել ու հաճախակի այցելել է Հռոմի ամենագեղեցիկ կուրտիզանուհիներին, հատկապես՝ փառահեղ Էլվիրա Կալիարիին:

Նա հայտարարել էր, թե հետաքրքրվում է արվեստով…մասնավորապես՝ հանձնարարելով Սիքստինյան կապելլայում պատկերված աստվածաշնչյան կերպարների ամոթույքը քողարկել յուղանկար տաբատներով:

1565 թվականի դեկտեմբերի 8-ին Պիոս 4-րդը մի խումբ կարդինալների, իշխանների ու կուրտիզանուհիների հետ փոքրիկ խնջույք է կազմակերպում: Բազմազան խորտիկներ, գետի պես հոսող գինի, մերկ ազդրեր: Աղանդերը մատուցեու ժամանակ գրեթե բոլորը մերկ են եղել: Իսկ դրսում ձնաբուքն է պարուրել քաղաքը: Փխրուն առողջություն ունեցող պապը ցանկացել է միզել: Նա բացել է պատուհանները, այնտեղից անցել է պատշգամբ և միզել է:

Միզելու ընթացքում սաստիկ մրսել է ու, հավանաբար, թոքաբորբ է «վաստակել»: Երեք ժամ անց տենդ է սկսվել: Շուտով բոլոր հյուրերը հեռացել են՝ բացառությամբ իր սիրուհի Էլվիրա Կալյարիի:

Մենք երբեք չենք իմանա, թե նրանցից ով (պա՞պը, թե՞ Էլվիրան) է մտահղացել, թե մրսածության և ուժեղ տենդի դեմ լավագույն միջոցը սեռական հարաբերությունն է, բայց ժամանակակիցների համոզված են եղել, որ այդ վիճակում նրանց միջև սեռական հարաբերություն է տեղի ունեցել, և այն ճակատագրական է եղել արդեն ծեր պապի համար. նա մահացել է:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1536 | 0 | 0
Facebook