Loading...

Articles

հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախի Հերոս

12:14, Saturday, 11 September, 2021
հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախի Հերոս
     Սեպտեմբերի 8-ին Մարտունու մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախի Հերոս Արթուր Աղասյանի և Արսեն Աղասյանի հավերժ կենդանի հիշատակին: Այն կազմակերպվել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության կողմից: Միջոցառմանը ներկա էին բոլորի կողմից սիրված Հայրենասիրական երգիչներ Գառնիկ Արմենիան եւ Էրիկ Ծատրյանը իրեց արդեն ՀԻԹ դարձած «Զինվորս Տուն Գա» երգով՛ հուշ ցերեկույթի բացման արարողությունը բացվեց հենց ՛ Զինվորս տուն գա կատարումով, որին հաջորդեց 13 Արծիվներ երգը.
     Միության կողմից պատվոգրերով պարգևատրվեցին ցերեկույթի կազմակերպման և կայացման գործում ներդրում ունեցած մի խումբ անձինք այդ թվում նաեւ սիրված երգիչներ Գառնիկը եւ Էրիկը Միջոցառման ընթացքում նշվեց նաև, որ Մարտունու մշակույթի և երիտասարդության կենտրոնը, Մարտունու քաղաքային համայնքի ավագանու որոշմամբ, անվանակոչվել է Արցախի հերոս Արթուր Աղասյանի անունով:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3572 | 0 | 0
Facebook