Loading...

Articles

Անբնական սեռական կողմնորոշում ունեցողի զոհվելու պատճառը, թերևս, իր իսկ անզուսպ կիրքն է եղել

18:17, Wednesday, 08 September, 2021
Անբնական սեռական կողմնորոշում ունեցողի զոհվելու պատճառը, թերևս, իր իսկ անզուսպ կիրքն է եղել

Համր կինոյի դարաշրջանի գերմանացի կինոռեժիսոր, կինոէքսպրեսիոնիզմի խոշորագույն վարպետներից մեկը հանդիսացող Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաուն (նրա առավել հայտնի ֆիլմերն են «Նոսֆերատու.սարսափի սիմֆոնիա կամ «Դրակուլա» », «Վերջին մարդը», «Արևածագ», «Չորս սատանաները», «Տաբու» ) զոհվել է ավտովթարից, 1931 թվականի մարտի 11-ին:

Վարձակալած «Պիկարդ» -ը վարել է տասնչորսամյա ֆիլիպինցի Էլազար Գարսիան (նա առավել հայտնի է եղել Գարսիա Ստիվենսոն անվամբ): Վթարից, որքան էլ տարօրինակ թվա, վարորդն ու Պել անունով շունը նույնիսկ քերծվածք չեն ստացել: Իսկ Մուրնաուն ծոծրակի լուրջ կոտրվածք է ստացել և մահացել է Լոս Անջելեսի մերձակա Սանտա Մոնիկա քաղաքի հիվանդանոցում:

Քանի որ Մուրնաուն նույնասեռական է եղել, և այդ մասին բոլորն են իմացել, նրա մահվանից հետո Հոլիվուդում սկսել են փսփսալ, թե մեքենան վարելու ընթացքում կինոռեժիսորը փաղաքշել է ֆիլիպինցի պատանուն և նույնիսկ նրա հետ օրալ սեքսով է զբաղվել, որի հետևանքով պատանին չի կարողացել կառավարել մեքենան: Այնքան համոզիչ է թվացել հանգուցյալի մասին շրջանառվող այս պատմությունը, որ մարտի 19-ին նրան հրաժեշտ տալու է եկել ընդամենը 11 մարդ, նրանց թվում՝ Գրետա Գարբոն, բանաստեղծ Բերթոլդ Ֆիրտելն իր կնոջ հետ, Ջորջ Օ՛Բրայենը և Գերման Բինգը:

Մարտի 31-ին Մուրնաուի զմռսված մարմինը տեղափոխվել է Գերմանիա և թաղվել է Բեռլինի մերձակա մի գերեզմանոցում: 2015 թվականի հուլիսի 13-ին գերեզմանոցի տնօրենը բացահայտել է, որ ընտանեկան դամբարանը, որտեղ թաղված են եղել նաև ռեժիսորի եղբայրները, բացված է, իսկ Մուրնաուի գանգը՝ գողացված: Մուրնաուի եղբայրներից մեկի դագաղի կափարիչի վրա եղած մոմի հետքերը ոստիկաններին հանգեցրել են այն եզրակացությանը, որ հանցագործությունը կատարվել է ոգեհարցության (օկուլտիզմ) նպատակով: Ռեժիսորի եղբայրների մասունքներին ձեռք չէր տրվել: Չնայած պարգև են խոստացել, բայց առ այսօր կինոռեժիսոր գանգը չեն վերադարձրել:

Մուրնաուի մահվան մեկ այլ վարկած էլ է եղել: Ժամանակակիցները մեկմեկու պատմել են, թե մելանեզիացի մի կախարդ կանխատեսել է նրա ողբերգական մահը, քանի որ կինոռեժիսորը, «Տաբու» ֆիլմը նկարանանելիս, չի հարգել կղզու որոշ վայրերում նկարահանում չկատարելու իր պահանջը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1962 | 0 | 0
Facebook