Loading...

Articles

Անդեմ է բայը, թե մութը կոխեց

10:35, Wednesday, 08 September, 2021
Անդեմ է բայը, թե մութը կոխեց
     16
     Անդեմ է բայը, թե մութը կոխեց,
     Կրավորական, երբ օրը փոխվեց,
     Նույն նմանությամբ՝ անմաս չեզոքն է,
     Թե նազ չի ծախում, չիմացար քո՞նն է։
     Հարակատար է անցյալն անորոշ,
     Վաղուց ի վեր է համակրել ես,
     Արտախուրակի մետաքսն ապարոշ
     Սրտիդ թագի պես եթե կրել ես։
     Ինչ դիմավոր է այս երկվությունը,
     Մտքերիդ մեջ ես դեռ տարուբերվում,
     Սերը զանց առար, բայց լռությունը
     Քեզ այս քաղաքի գույնով է չափում։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1748 | 0 | 0
Facebook