Loading...

Articles

Խավրծիլի օղի կուզեմ

07:28, Tuesday, 31 August, 2021
Խավրծիլի օղի կուզեմ
    
Խավրծիլի օղի կուզեմ,
Թթուանուշ, մեջը՝ փրփուր,
Մտմտուքիս թե առնվեմ,
Չողոքեմ առանց համբույր։
Հաղորդության սկիհ կուզեմ,
Աղերսի գամ՝ գութդ շարժեմ,
Տերունական այս կիրակին
Հովին չտամ․ խենթ երակին։
Սոլեր կուզեմ ընծայումի,
Որ փորձության անապատում
Կին չլինի քեզնից բացի,
Թեկուզ ինձ հետ չերկխոսի։
Անհնարին բա՞ն եմ ուզում,
Սեր չեմ ուզում անդերածին,
Թե երազ ես՝ Աստծո հույսին,
Այս անգա՞մ էլ քեզ չեմ հուզում։

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2169 | 0 | 0
Facebook