Loading...

Articles

«Մի ձվածեղի համար չարժե այդպես աղմկել»

21:15, Friday, 27 August, 2021
«Մի ձվածեղի համար չարժե այդպես աղմկել»

17-րդ դարի ֆրանսիացի բանաստեղծ Ժակ Վալլե դը Բարրոն (1599 – 1673 թթ.) ՝ նշանավոր փիլիսոփա և աստվածաբան Դեկկարտի համադասարանցին, շատ ընդունակ աշակերտ է եղել, և ճիզվիտներն ամեն ջանք գործադրել են նրան իրենց միաբանությանն անդամագրելու: Բայց ճիզվիտները նրան ամենևին դուր չեն եկել, և նա մի քանի անգամ նրանց ծաղրել է: Նրա տեսակին շատ բնորոշ է ստորև ներկայացված զվարճապատումը:

Մի սուրբ ուրբաթ օր Ժակ Վալլե դը Բարրոն ճարպով պատրաստված ձվածեղ է ուտելիս եղել («սուրբ» համարվող օրերին կենդանական որևէ կերակուր ուտելն արգելվել է), երբ հանկարծ ամպերն ուժգին որոտացել են: Դը Բարրոն անմիջապես բացել է պատուհանը, դուրս է նետել ձվածեղն ու ասել է. «Մի ձվածեղի համար չարժե այդպես աղմկել»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1731 | 0 | 0
Facebook