Loading...

Articles

Առաջ գիտեի արևն է բորբոք

00:58, Thursday, 26 August, 2021
Առաջ գիտեի արևն է բորբոք
    
Առաջ գիտեի արևն է բորբոք
Եվ որ երկինքն է թաց անձրևանոց,
Հիմա կարոտս է բաղաձայն մորմոք
Եվ ինձ գետնել է մի հույզ անծանոթ։
Առաջ գիտեի կարմիրն է հակինթ
Եվ որ կապույտը փոխվում է բիլի,
Հիմա անստույգ մի բան կա՝ երկինք,
Ուր համանիշ է մշուշը ցավին։

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1502 | 0 | 0
Facebook