Loading...

Articles

Տասնյակ գեղեցիկ էջանիշեր՝ մեկ տեղում

13:14, Tuesday, 24 August, 2021
Տասնյակ գեղեցիկ էջանիշեր՝ մեկ տեղում
    
«Դու այստեղ քնել ես», «Ահա քո էջը», «Շարունակիր այստեղից», «Մաքրիր սուրճի հետքերը և շարունակիր» ... ահա այսպիսի և այլ զվարճալի գրությունուններ են երբեմն հանդիպում էջանիշերի վրա։
Էջանիշերի ստեղծման պատմությունը սկսվում է դեռ գրքի տպագրության վաղ շրջանից։ Առաջին գրքերը թանկ էին, ստեղծվել էին դարեր գոյատևելու համար և դրանք խնամքով պետք է պահպանվեին: Էջանիշերի համար ամենահարմար նյութը, որը չի վնասում գրքերի էջերը, գործվածքն էր: Ահա թե ինչու էին այդքան տարածված նեղ ու լայն մետաքսյա ժապավենները, խիտ հարթ կամ նախշավոր գործվածքների շերտերը, հյուսված լարերը: Նման էջանիշերը դեռևս հանդիպում են 15-17-րդ դարերի հրատարակություններում:
Նյութերը, ինչպես էջանիշերի տեսքը, շատ բազմազան են ՝ կաշի, գործվածքներ, ասեղնագործություն, գունավորում, ուլունքներ, եգիպտացորենի և արմավենու տերևներ, փայտ, կեչու կեղև, ծղոտ և այլն: Այսօր էջանիշերի մեծ մասը պատրաստված է թղթից` հիանալի նյութ նաև ցանկալի տեղեկատվության տարածման համար:
Ի դեպ 1991 թվականին Գերմանիայում ՝ Դույսբուրգ քաղաքում բացվել է էջանիշերի թանգարան (Lesezeichensammlung der Stadt Duisburg): Նրա հավաքածուն ներառում է ավելի քան 10 000 անուն էջանիշ աշխարհի 50 երկրներից՝ 19 -րդ դարավերջից մինչև մեր օրերը:
Հայաստանի ազգային գրադարանը ևս էջանիշերի հարուստ հավաքածու ունի։ Մոտ 100 անուն հայերեն և օտարալեզու էջանիշերի հավաքածուն պահվում է Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժնի ֆոնդերում։ Կարող եք Արվեստի բաժնի ընթերցասրահում յուրաքանչյու աշխատանքային օր, ժամը` 9։00-17։00։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4282 | 0 | 0
Facebook