Loading...

Articles

Գիտե՞ք արդյոք...

15:41, Wednesday, 18 August, 2021
Գիտե՞ք արդյոք...

52 խաղաթղթով խաղերի հիմքում Գրիգորյան օրացույցն է: Խաղաթղթերի չորս գույները խորհրդանշում են տարվա չորս եղանակները, 12 ֆիգուրները՝ տարվա 12 ամիսները, 52 խաղաքարտերը՝ տարվա 52 շաբաթները, իսկ բոլոր 52 խաղաքարտերի միավորների (թագավոր = 13, թագուհի = 12, վալետ = 11) և ժոկերի միագումարը 365 է՝ տարվա 365 օրը:

***

Աչքերը տրորելիս նվազում է սրտի կծկումների հաճախությունը (ռիթմ): Ակնագնդերի վրա ճնշումը հարուցում է թափառող նյարդի ռեֆլեկտորային ակտիվացում, որը նյարդավորում է սիրտը, որն էլ հանգեցնում է ացետիլխոլինի նյարդամեդիատորի արտազատման: Իսկ դա իջեցնում է սրտի կծկումների հաճախությունը:

***

«Ավատար» ֆիլմում «նավի» ցեղախմբի լեզուն, Ջեյմս Քեմերոնի խնդրանքով, մի լեզվաբան է ստեղծել. Նպատակն այն է եղել, որ այն հեշտությամբ կարողանան արտաբերել բոլոր դերասանները՝ հնարավորինս շատ հեռանալով մարդկային լեզվից: Ստեղծվել է նաև հազարից ավելի բառ:

***

Մաթեմատիկական անվերջության նշանը հորինել է անգլիացի մաթեմատիկոս Ջոն Ուոլիսը, 1655 թվականին: Ուոլիսը նաև գաղտնագետ (կրիպտոլոգ), երաժշտագետ, փիլիսոփա, ինչպես նաև հնչյունաբանության ու խուլհամրերի կրթության նախակարապետն է եղել:

***

Նապոլեոն կայսրը 1803 թվականին 15 միլիոն դոլարով ԱՄՆ-ին է վաճառել Լուիզիանան: Հիշյալ գումարն համարժեք է ներկայիս 233 միլիոն դոլարին: Իսկ Լուիզիանայի տարածքը կազմել է երկու միլիոն քառակուսի կիլոմետր, այսինքն ԱՄՆ ներկա տարածքի հինգերորդ մասը:

***

Սիմո Հյայուհյան սովետա-ֆիննական պատերազմում (1939 – 1940 թթ.) խորհրդային զորքերի դեմ կռված այն զինվորն է, որը 700 կարմիրբանակային է սպանել: Թշնամիները նրան «սպիտակ մահ» մականունն են տվել: Պատշաճորեն քողարկվելու համար նա յուրահատուկ մեթոդ է հորինել. Որպեսզի բերանից գոլորշի դուրս չգա, նա բերանը ձնով է լցրել: Մարտերից մեկի ժամանակ փամփուշտը նրա բերանն է մտել, բայց այն նրան չի սպանել: Սիմո Հյայուհյան ապրել է 96 տարի:

***

Ամենաշատ մարդ սպանած սերիական մարդասպանն ապրել է Գերման ազգի հռոմեական սրբազան կայսրությունում, 16-րդ դարում: Նա 13 տարում 964 մարդ է սպանել: Մտադիր է եղել իր զոհերի թիվն հասցնել հազարի, բայց նրան բռնել են ու մահապատժի ենթարկել:

***

Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ «noble» (ազնվական) բառն այնքան մերժելի է եղել, որ Գրենոբլ (Grenoble) քաղաքի անունը փոխել են՝ դարձնելով Grelibre:

***

Եթե «Google» -ի աշխատակիցը մահանում է ընկերությունում աշխատելու ժամանակաշրջանում, ընկերությունը 10 տարի շարունակում է վճարել նրա աշխատավարձի կեսը մահացածի կնոջը/ամուսնուն: Ավելին, եթե մահացած ծառայողը երեխաներ ունի, «Google» -ը ամեն ամիս երեխաներից յուրաքանչյուրին 1000 դոլար է փոխանցում մինչև 19 տարեկանը, իսկ եթե մահացածի երեխան ուսանող է, ապա ամենամսյա 1000 դոլարը նրան հատկացվում է մինչև 23 տարեկանը: Ընկերության 34 հազար ծառայողների հետ կնքված են համապատասխան պայմանագրեր:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1978 | 0 | 0
Facebook