Loading...

Articles

Ասացիր, որ դու ես թովչանքը

21:43, Thursday, 12 August, 2021
Ասացիր, որ դու ես թովչանքը
    
Ասացիր, որ դու ես թովչանքը,
Թե կուզես ձորձերդ կարկատեմ
Եվ Երից մանկանցն է քո վանքը,
Մեղքերդ, ասացիր, կարձակեմ։
Դե սանձիր իմ ներսի քաոսը,
Քո խառնակ ամբողջին թե մաս եմ,
Կորի բեր այս անտեր ակոսը,
Ծռություն թե չունեմ, ո՞նց ճաքեմ։
Ո՞նց ճաքեմ և մնամ չկիսված,
Ավիրվեմ՝ չկարծես հակաթոռ,
Սիրո մեջ ո՞նց մնամ չսիրված,
Եվ հարբեմ թովչանքի քո կաթով։

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2565 | 0 | 0
Facebook