Loading...

Articles

Այս թանձրացական ակնկորության

21:40, Thursday, 12 August, 2021
Այս թանձրացական ակնկորության
    
Այս թանձրացական ակնկորության
Եվ վերացական աշխարհիս բանը,
Երբ մոտարկում ես փաստը զորության,
Երնեկ ես տալիս փողոցի շանը,
Ռնգավարում ես դյուրամած օդը,
Կպչուն մտքերդ ես քեզանից վանում,
Ինչ-որ սխալ կա՝ գենետիկ կոդը
Ոնց ես վստահում պտտահողմ- քամուն։
Պարզ բաների ես բարդը վերածում,
Մտամոլոր ես, եթե չես հածում,
Եթե հածում ես, ոնց չես ամաչում,
Քեզ պաշտելով են անձդ ակնածում։
Քեզ էլ են սիրում, նաև՝ անձնուրաց,
Թե՞ գլխի չընկար առաջին անգամ,
Մեկը քո սերը քո տեղակ մուրաց,
Որ լաց չլինես՝ քո դեպքում անկամ։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2479 | 0 | 0
Facebook