Loading...

Articles

Իմ միջով քանի թրթիռ է անցել

21:24, Thursday, 12 August, 2021
Իմ միջով քանի թրթիռ է անցել
    
Իմ միջով քանի թրթիռ է անցել,
Քանի ելևէջ, ցնցում ու տրոփ,
Ես իմ սերերը երբեք չեմ հաշվել,
Ցավից է միայն մարդը անսփոփ։
Եվ եթե ցավից բան չեմ մակածել,
Որ չթարգմանեմ Սուրբ գրքի նման,
Տատանումներս փախուստ չեմ կարծել
Եվ չեմ համարել կորովի նշան,
Սիրտս կծկել եմ ափիս մեջ դարձյալ,
Որ այդ ծավալում ինձ տեղավորեմ,
Անդենական է կյանքս, հանդերձյալ,
Ես այս ամենին արդեն սովոր եմ։
Ինչն է ակներև և ինչը՝ անհայտ,
Ուրիշի ցավն եմ երբ մատնանշում,
Կարող եմ ապրել շատերից անգայթ,
Բայց մոլորվում եմ, երբ ինձ եմ նշում,
Որ չար բաները ինձանով չափեմ,
Քանի տաղ էլի պիտի խզարեմ,
Հափշտակությամբ տողերս լափեմ,
Որ ու՞մ սրտի մեջ հայտնապես մարեմ։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2603 | 0 | 0
Facebook