Loading...

Articles

Թափանցանշույլ մշուշի միջից

21:22, Thursday, 12 August, 2021
Թափանցանշույլ մշուշի միջից
    
Թափանցանշույլ մշուշի միջից
Մի բոսոր աստղ է անընդհատ թարթում
Ու քրմածաղկի թուրմի մեջ մի քիչ
Եվ մեղր է շաղում և սաղմոս կարդում։
Վերաձայնում է, որ իր սիրելին
Բյուրեղներից է կազմված տակավին,
Ալեկոծումից շաչող սրերի
Կամ ակնվանու ցոլք է թանկագին։
Կթողնե՞ս ցոլքիդ ստվերը դառնամ
Եվ քո շողյունով էլ վերադառնամ,
Կթողնե՞ս լինեմ ամենքից բարի
Եվ ապա կորչեմ հմայքում բառի․․․

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1801 | 0 | 0
Facebook