Loading...

Articles

ՀԱՆԴԻՊՈւՄ

14:52, Thursday, 12 August, 2021
ՀԱՆԴԻՊՈւՄ
    
    
    

Վերջապես ես տեսա ա՜յն աչքերը, որոնք իմ մեջ տեսան

մի վաղեմի «չարաճճի տղայի»,

բայց այդ աչքերը շա՜տ իմաստուն էին ինձ կուլ տալու համար,

ուստի և համեստորե՜ն փակվեցին:

Իմ աչքերը տխրեցին հիշելով, որ ժամանակին ասում էին՝

«Դե՛ռ ժամանակը չի»

«Արդե՜ն ժամանակը չի»

և այդ երկու ժամանակների մեջ անցել էր մի ամբողջ կյանք:

Հիմա ժամանակն ասելու.

«Կո՛ւլ տվեք ինձ աչքե՜ր, թող բանտված լինեմ Ձեր իմաստուն խորքերում ու այնտեղ էլ մնամ հավիտյան,

իմ տեղն այստեղ չէ, որտեղ իմ մեջ չեն տեսնում «չարաճճի տղայի»,

Դե՜ համարձա՛կ,

Ավելի՛ համարձակ,

Առավե՛լ համարձակ,

ես խոստանո՜ւմ եմ, որ Ձեր ներսում «խելոք կմնամ»

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3102 | 0 | 0
Facebook