Loading...

Articles

Զորակոչից խույս տալու համար հանրահայտ Ոդիսևսը փորձել է գիժ ձևանալ

19:47, Sunday, 08 August, 2021
Զորակոչից խույս տալու համար հանրահայտ Ոդիսևսը փորձել է գիժ ձևանալ

Տրոյական պատերազմի պատմությանը թեկուզ մակերեսորեն ծանոթ անձնավորությունը, կարծում եմ, գիտե, որ այն, ըստ առասպելի, սկսվել է այն բանից հետո, երբ Տրոյայի թագավոր Պրիամոսի որդի Պարիսն առևանգել է Սպարտայի թագավոր Մենելաոսի կնոջը՝ գեղեցկուհի Հեղինեին: Հանցագործին ու նրա հովանավորներին պատժելու համար Հունաստանի գրեթե բոլոր մարզերից ու քաղաքներից իրենց զորքերով գումարվել են բոլոր թագավորները, որոնք ավելի վաղ երդվել են, թե միշտ կօգնեն նրան, ում կինը կդառնա Հեղինեն:

Բայց պատգամախոսը Ոդիսևսին հետևյալն է նախազգուշացրել. «Եթե դու մեկնես Տրոյա, ապա տուն կվերադառնաս քսան տարի անց՝ միայնակ ու ընչազուրկ»:

Այս նախազգուշացումն ստանալուց շատ չանցած Ագամեմնոնը, Մենելաոսը և Պալամեդեսը գալիս են Իթակե կղզի (որի թագավորն էր Ոդիսևսը), որպեսզի նրան «զորակոչեն», բայց նա որոշում է նրանց խաբել՝ ներկայանալով որպես հողի մշակ՝ կիսված ձվի նմանվող թաղիքե գլխարկը գլխին, որը գութանը կապած եզին ու էշին՝ վար է անում ու վարած հողում ո՛չ թե ցորեն, այլ՝ աղ է ցանում:

Ոդիսևսի խորամանկությունն առաջինը կռահած Պալամեդեսը Պենելոպեի գրկից խլել է նրանց մանկանը՝ Տելեմաքոսին, ու դրել է հողին՝ մոտեցող գութանին լծված կենդանիների առաջ: Ոդիսևսը շտապել է կանգնեցնել կենդանիներին, որպեսզի դրանք չտրորեն իր միակ որդուն:

Ահա այդպես ապացուցվել է, որ Ոդիսևսի խելքը տեղն է, և նա ստիպված է եղել միանալ Տրոյայի վրա հարձակվող զորքին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2946 | 0 | 0
Facebook