Loading...

Articles

Նախաշավիղ

09:54, Saturday, 07 August, 2021
Նախաշավիղ
    
    
Դու լույս լինես ու ես՝ խոյակ
Քո եռանավ բազիլիկին,
Դու ծով լինես և ես՝ կոհակ՝
Հրայրքների քո կիրակին։
Դու կավ լինես ու ես՝ բրուտ,
Քեզ ո՞նց հունցեմ էլ անհմուտ,
Դու հևք լինես և ես, հոգի,
Թե ցավ լինեմ, ինձ ամոքիր։
Եվ գիրկ լինես թևատարած,
Գիշեր լինես փայլուն սաթի,
Թե պսպղաս սիրահարված,
Ես սեր լինեմ առանց չափի։

    
    
    

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2217 | 0 | 0
Facebook