Loading...

Articles

Կամաց-կամաց հավաքում եմ լույսը

10:49, Friday, 06 August, 2021
Կամաց-կամաց հավաքում եմ լույսը
    
Կամաց-կամաց հավաքում եմ լույսը
Ոսպնյակներիդ կիզակետում սառած,
Քո առանցքի հավանական հույսը
Սեթևեթ չէ և դիմում եմ առաջ։
Իմ շողերի, կնճիռների փունջը
Կամ ցրում եմ, կամ հավաքում, անգին,
Իրական, կամ կեղծ է որմնաքունջը,
Իմ կողմից ես, թե դիմահար, ով կին։
Մի հայացք կա, որ չեմ շարունակում,
Քո աչքերից պատասխաններ կորզում,
Պատյանիդ մեջ, սիրո պարունակում
Լույսի նման տարամետ եմ կորչում։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1437 | 0 | 0
Facebook