Loading...

Articles

Թե երկնատուր հրաշք ես դու

10:46, Friday, 06 August, 2021
Թե երկնատուր հրաշք ես դու
    
Թե երկնատուր հրաշք ես դու,
Թե երկինք ես սևին քաշած,
Ո՞նց ես չարքի կամքին հլու
Ինձ մտառել՝ քամուց քշված։
Ես էլ մի կերպ վրա ընկա,
Որ սրտիցդ սերն է գաղթել,
Անունս տուր, չասեմ ներկա,
Քանի բարին ինձ չես մաղթել։
Քո նզովքին ինչ հավելեմ,
Անեծքն էլ է սրտից գալիս,
Իմ տաճարը ես կավիրեմ,
Ձիրք թե մնա՝ թող քնարիս։

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1252 | 0 | 0
Facebook