Loading...

Articles

Դադ արա, ինձ բեկանիր

22:59, Monday, 02 August, 2021
Դադ արա, ինձ բեկանիր
    
Դադ արա, ինձ բեկանիր,
Դու էլ ես աղերսարկու,
Զարմանքից աչքերս են չիռ,
Դողում եմ անվերարկու։
Ինչ հեշտ է ցավս մանել
Դառնությամբ անտանելի,
Դյուրին է հուշեր մանրել
Անպատճառ՝ գեշ բաների։
Միադեմ քանի հոգի
Չեն ծնվել, որ չիմանանք,
Ապարդյուն մի բողոքիր,
Անմիջոց հրապուրանք։
Մթնածիր իմ հայացքում
Ինչ գտար պարսավելի,
Լույսերի քո որ ցալքուն
Փշրանք չէր անասելի։
Դադ արա, թե որ սեր ես,
Իմ սղնոց կարոտի կես՝
Այս խառնակ ամբողջության,
Աղմուկի և լռության։
Թե հանկարծ տեսնենք իրար,
Էլ ոնց ես թաքնվելու
Հույզերի թափից վարար
Եվ չես էլ հագնվելու՞։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1190 | 0 | 0
Facebook