Loading...

Articles

《Երբ խոսում են գույները 》 Վանաշեն նկարչական ստուդիան կայացրեց իր անդրանիկ ցուցահանդեսը ՝ 《Երբ խոսում են գույները》խորագրով, Վեդի քաղաքի մշակույթի տանը

Social Media News
Spokesperson:
Social Media News
21:08, Wednesday, 28 July, 2021
《Երբ խոսում են գույները 》 Վանաշեն նկարչական ստուդիան կայացրեց իր անդրանիկ ցուցահանդեսը ՝ 《Երբ խոսում են գույները》խորագրով, Վեդի քաղաքի մշակույթի տանը


     Ստուդիան հիմնադրվել է 2019 թվականին Արարատի մարզի Վանաշեն գյուղում Մարինե Շահբազյանի կողմից։
     Նկարչուհի ընկեր Մարինեն երեխաների համար դարձավ ներշնչանքի աղբյուր։ Մարդկային հոգին մշտապես ձգտում է ինքնաարտահայտման, իսկ դա հաճախ դրսևորվում է արվեստի միջոցով։ Նա նպատակ դրեց իրենց առջև նկարչություն կրթական համակարգում ավելի զարգացնել, որպեսզի գեղագիտական ճաշակի ձևավորի երեխաների մեջ։
     Փոքրիկ խմբակը գյուղի երեխաների համար դարձավ մի վայր, որտեղ երեխաները հնարավորություն ստացան ապրել իրենց երազանքների աշխարհում ։ Կարճ ժամանակահատվածում ստուդիան համալրվեց երեխաներով և փոքրիկ նկարչական խմբակը դարձավ 《Վանաշեն նկարչական ստուդիա》 և բազում հաջողություններ գրանցեց հանրապետական մի շարք մրցույթներում։
     Այսօր՝ հուլիսի 27֊ին տեղի ունեցավ փոքրիկ նկարիչների անդրանիկ ցուցահանդեսը։ Ցուցահանդեսին իրենց գովեստի խոսքով ողջունեցին երեխաներին Նկարիչ Գարիկ Հարությունյանը՝ "Palette ART Studio"-ի հիմնադիր-տնօրեն և «ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱ» գրքի հեղինակ, Գազ պրոմ Արմենիա ուսումնասպորտային համալիրումի նկարչության և խեցեգործության ուսուցչուհի, FRIENDS Art studion մանկական զարգացման կենտրոնի համահիմնադիր Մարինե Նիկողոսյանը, Վեդու գեղարվեստի դպրոցի նկարչության ուսուցիչ Աշոտ Ղազարյանին և այլք։
     Երեխաների գույների աշխարհը լեցուն էր բազում հույզերով և թող այդ գույները երբեք չխամրեն և միշտ խոսեն վառ գույներով ։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2406 | 0 | 0
Facebook