Loading...

Articles

Ուրիշ մի Ե՜Ս

02:41, Tuesday, 27 July, 2021
Ուրիշ մի Ե՜Ս
    
    

Զարմանալի չէ,

Որ ես արդեն Ե՛ս չեմ,

Դարձել եմ ուրիշ և արդեն ուրիշ ձևով

Պե՛տք է վերաբերվեմ

Խոհերիս,

Հույզերիս,

Մտքերիս հետ,

Մուսայիս հետ, որն ինձ այսպես ուրիշ սարքեց

Ու հեռացավ ա՜յն օրվա պես,

Որը մորթվեց գիշերվա մեջ:


    

Քարին, թփին արյո՜ւն կաթեց,

Հո՜ղն արյունից բեղմնավորվեց,

Ծնվեց ուրի՜շ

Ուրիշ մի ԵՍ…


    

Ու իմ շրթին բա՛ռն էլ դարձավ

Ուրի՜շ…ուրիշ,

Այն քրքրված հագուստի պես,

Որին տերը հագից հանել

Շպրտե՜լ է,

Արհամարհել…


    

Ուրիշ մի Ե՜Ս,

Ուրիշ աչքո՜վ, ուրիշ սրտո՜վ, մտքո՜վ

Ու հույզերով,

Առանց երազ նարնջագույն

Ու աչքերում կապո՜ւյտ-կապույտ

Կապույտ արցունք…


    

Ես մի ուրիշ,

Դու՝ ուրիշ ԵՍ,

Ի՞նչքան պետք է մնանք այսպես

Անիրական երազանքով,

Բայց իրատե՜ս

Բայց իրատե՜ս…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2607 | 0 | 0
Facebook